00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանում Boeing 787-ը կարող էր կործանվել զուգարաններում ջրի արտահոսքի պատճառով. Mirror

© Photo : CISFՀնդկաստանում կործանված ինքնաթիռը
Հնդկաստանում կործանված ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2025
Բաժանորդագրվել
Զոհերի փաստաբանը հայտնել է, որ «կարևոր տեղեկություններ տեխնիկական և ինժեներական խնդիրների մասին, որոնք կարող էին վթարի պատճառ դառնալ» իրեն տրամադրել են չորս իրազեկիչներ:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. AirIndia-ի Boeing 787 ինքնաթիռի աղետը կարող էր պայմանավորված լինել զուգարաններում ջրի արտահոսքով։ Այս մասին հայտնում է բրիտանական Mirror տաբլոիդը՝ հղում անելով փաստաբան, ավիացիայի հարցերով փորձագետ Մայք Էնդրյուսին, որը ներկայացնում է ավելի քան 90 զոհերի, այդ թվում՝ ավիավթարից զոհված 52 բրիտանացիներից մի քանիսի ընտանիքների շահերը։
Air India ավիաընկերության AI171 չվերթը հունիսի 12-ին կործանվել է թռիչքից մի քանի րոպե անց Ահմադաբադի օդանավակայանի մոտակայքում գտնվող բնակելի տարածքում, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող 260 ուղևորներ, ինչպես նաև բժշկական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք գտնվում էին այն հանրակացարանում, որի վրա ընկել է Boeing 787-ը:
Պարբերականին տված հարցազրույցում փորձագետը հայտարարել է, որ 55-ամյա կապիտան Սումիթ Սաբհարվալը և երկրորդ օդաչու 32-ամյա Քլայվ Կունդերը (երկուսն էլ զոհվել են– խմբ.) սխալմամբ մեղադրվել են մահացու աղետի մեջ: Նախնական զեկույցի համաձայն՝ ավիավթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ Սաբհարվալն անջատել է վառելիքի մատակարարման անջատիչը:
Հնդկաստանում կործանված ինքնաթիռի ողջ մնացած ուղևորը դուրս է թռել այնտեղից. տեսանյութ
Փաստաբանի խոսքով՝ բավարար ապացույցներ չկան, որ վթարի պատճառը օդաչուի սխալն է եղել։ Փոխարենը նա պնդում է, որ զուգարանների ջրամատակարարման համակարգի անսարքությունը, որի մասին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հաղորդել էր հունիսի 12-ի աղետից մեկ ամիս առաջ, կարող էր հանգեցնել էլեկտրալարերի կարճ միացման, էլեկտրաէներգիայի աղետալի կորստի և ինքնաթիռի շարժիչների անջատման:
Էնդրյուսը նաև հայտնել է, որ «կարևոր տեղեկություններ տեխնիկական և ինժեներական խնդիրների մասին, որոնք կարող էին վթարի պատճառ դառնալ», իրեն տրամադրել են չորս իրազեկիչներ:
Նա քննարկում է Boeing-ի արտադրողին ԱՄՆ դատարաններում միլիոնավոր դոլարների փոխհատուցման հայց ներկայացնելու հնարավորությունը:
Իշխանությունները հաստատել են, որ Հնդկաստանում կործանված ինքնաթիռում 242 մարդ է եղել
Լրահոս
0