https://arm.sputniknews.ru/20250823/italiajum-dzerbakalvats-ukrainacin-karvogh-er-ghekavarel-hjusisajin-hvosqeri-pajtecumy-92667462.html
Իտալիայում ձերբակալված ուկրաինացին կարող էր ղեկավարել «Հյուսիսային հոսքերի» պայթեցումը
Իտալիայում ձերբակալված ուկրաինացին կարող էր ղեկավարել «Հյուսիսային հոսքերի» պայթեցումը
Sputnik Արմենիա
Մոսկվան մի քանի անգամ հարցում է ուղարկել հետաքննության նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն այդ հարցերը մնացել են անպատասխան։ 23.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-23T18:17+0400
2025-08-23T18:17+0400
2025-08-23T18:21+0400
իտալիա
«հյուսիսային հոսք» նախագիծ
գազատար
ուկրաինա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92665510_0:160:3073:1888_1920x0_80_0_0_b9c2545d829779e9c66f20c68f94a79e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի քննչական մարմինները կարծում են, որ Իտալիայում ձերբակալված քաղաքացին ղեկավարել է դիվերսիոն խումբը, որը ներգրավված է եղել 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական հեռուստաալիքին, որի տրամադրության տակ է հայտնվել ձերբակալման օրդերը։49-ամյա ուկրաինացուն, որը փաստաթղթերում հանդես է գալիս որպես Սերգեյ Կ., իտալացի կարաբիներները ձերբակալել են օգոստոսի 21-ին Ռիմինի նահանգում՝ գերմանական դատախազության պահանջով: Նրան ձերբակալել են, երբ ընտանիքի հետ հանգստանալու նպատակով ժամանել է Իտալիա և գրանցվել է տեղի հյուրանոցում։Օրդերի համաձայն՝ գերմանացի քննիչները Սերգեյ Կ․-ին համարում են գործողության առանցքային համակարգող։Հիշեցնենք` «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննությունները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:Ռուսական կողմը բազմաթիվ անգամ դիմել է նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարության, այդ հարցումները մնացել են անպատասխան:Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի դատախազությունը գազատարների պայթեցման գործով Ուկրաինայի քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել: Հետաքննությունը շարունակվում է, սպասվում է, որ Իտալիան կքննարկի ձերբակալվածին Գերմանիային արտահանձնելու հարցը:«Հյուսիսային հոսքի» մասին Թրամփի բառերը հնչել են նախընտրական մրցավազքի թեժ ժամանակ. Պեսկով
իտալիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/17/92665510_170:0:2901:2048_1920x0_80_0_0_c4556a5686ed882eb817019f5e7ecbb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, «հյուսիսային հոսք» նախագիծ, գազատար, ուկրաինա, ձերբակալություն
իտալիա, «հյուսիսային հոսք» նախագիծ, գազատար, ուկրաինա, ձերբակալություն
Իտալիայում ձերբակալված ուկրաինացին կարող էր ղեկավարել «Հյուսիսային հոսքերի» պայթեցումը
18:17 23.08.2025 (Թարմացված է: 18:21 23.08.2025) Մոսկվան մի քանի անգամ հարցում է ուղարկել հետաքննության նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն այդ հարցերը մնացել են անպատասխան։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի քննչական մարմինները կարծում են, որ Իտալիայում ձերբակալված քաղաքացին ղեկավարել է դիվերսիոն խումբը, որը ներգրավված է եղել 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական հեռուստաալիքին, որի տրամադրության տակ է հայտնվել ձերբակալման օրդերը։
49-ամյա ուկրաինացուն, որը փաստաթղթերում հանդես է գալիս որպես Սերգեյ Կ., իտալացի կարաբիներները ձերբակալել են օգոստոսի 21-ին Ռիմինի նահանգում՝ գերմանական դատախազության պահանջով: Նրան ձերբակալել են, երբ ընտանիքի հետ հանգստանալու նպատակով ժամանել է Իտալիա և գրանցվել է տեղի հյուրանոցում։
Օրդերի համաձայն՝ գերմանացի քննիչները Սերգեյ Կ․-ին համարում են գործողության առանցքային համակարգող։
«Նշվում է, որ Կ․-ն ոչ միայն եղել է «Անդրոմեդա» զբոսանավի անձնակազմում, որը ենթադրաբար օգտագործվել է դիվերսիայի համար, այլև ղեկավարել է ամբողջ դիվերսիոն խումբը»,- նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք` «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի հետաքննությունները չեն բացառել կանխամտածված սաբոտաժը:
Ռուսական կողմը բազմաթիվ անգամ դիմել է նյութերի հասանելիություն ստանալու համար, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարության, այդ հարցումները մնացել են անպատասխան:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի դատախազությունը գազատարների պայթեցման գործով Ուկրաինայի քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել: Հետաքննությունը շարունակվում է, սպասվում է, որ Իտալիան կքննարկի ձերբակալվածին Գերմանիային արտահանձնելու հարցը: