https://arm.sputniknews.ru/20250823/102rd-razmabazaji-heracumy-nshanakum-e-turqiajin-esti-hameceq-asel-akcia-gjumrium-92665682.html
102–րդ ռազմաբազայի հեռացումը նշանակում է Թուրքիային «էստի համեցեք» ասել. ակցիա Գյումրիում
102–րդ ռազմաբազայի հեռացումը նշանակում է Թուրքիային «էստի համեցեք» ասել. ակցիա Գյումրիում
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանն ազգային մտածողությամբ ուժերին կոչ է արել միանալ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պաշտպանության ակցիային։ 23.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-23T16:56+0400
2025-08-23T16:56+0400
2025-08-23T17:00+0400
հայաստան
գյումրու 102–րդ ռազմաբազա
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
«մայր հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66296732_0:150:1600:1050_1920x0_80_0_0_c15cae2301a16db2b92f3e39ed5cfebc.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Գյումրիում ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Հայաստանում ռուսական զորքերի առկայության։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ միջոցառումն ուղղված է Անկախության հռչակագրի, 102-րդ ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև ընդհանրապես ռուս-հայկական հարաբերությունների պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ այս տարրերն այսօր երկրի անվտանգության երաշխիքն են։Նա կարծիքով` արևմտամենտների ընտրած ամսաթիվը` ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը, պատահական չէ։«Այստեղ տեսանելի է Անկարայի և Բաքվի ձեռքը, որոնք ձգտում են թուլացնել ռուսական ներկայությունը Հայաստանում և հարվածել մեր անվտանգության խորհրդանիշին»,- նշեց Թևանյանը։Քաղաքական գործիչը կոչ արեց ազգային մտածողությամբ ուժերին միանալ ակցիային։ Ըստ նրա՝ ռուսական զորքերի դուրսբերումը փաստացի կնշանակեր ճանապարհ բացել թուրքական զորքերի համար դեպի Հայաստան։Ոստիկանությունը «Մայր Հայաստան» դաշինքի ակտիվիստներին թույլ չի տվել ակցիա անցկացնել 102-րդ ռազմաբազայի հիմնական մուտքի մոտ, որտեղ պետք է հավաքվեին արևմտամետ ակցիայի կողմնակիցները։ Դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իրավապահները հորդորել են ակցիան մեկ այլ մուտքի մոտ տեղափոխել՝ պատճառաբանելով բախումները կանխելու անհրաժեշտությամբ։Հայաստանում ռուսական բազան դուրս բերելու հարցը չի բարձրացվել. Զախարովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66296732_0:0:1600:1200_1920x0_80_0_0_706395eec28a2074816e47fd144f45da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), «մայր հայաստան» դաշինք
հայաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), «մայր հայաստան» դաշինք
102–րդ ռազմաբազայի հեռացումը նշանակում է Թուրքիային «էստի համեցեք» ասել. ակցիա Գյումրիում
16:56 23.08.2025 (Թարմացված է: 17:00 23.08.2025) Անդրանիկ Թևանյանն ազգային մտածողությամբ ուժերին կոչ է արել միանալ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պաշտպանության ակցիային։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Գյումրիում ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն
Հայաստանում ռուսական զորքերի առկայության։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ միջոցառումն ուղղված է Անկախության հռչակագրի, 102-րդ ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև ընդհանրապես ռուս-հայկական հարաբերությունների պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ այս տարրերն այսօր երկրի անվտանգության երաշխիքն են։
«Տեղեկանալով, որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը 102-րդ ռազմաբազայի դեմ ակցիա է նախաձեռնվել թուրքական 5-րդ շարասյան միջոցով (արևմտամետ ուժեր. խմբ.)` մենք էլ ակցիա նախաձեռնեցինք ի պաշտպանություն մեր Անկախության հռչակագրի, հայ–ռուսական հարաբերությունների և մեր անվտանգության»,– ասաց նա։
Նա կարծիքով` արևմտամենտների ընտրած ամսաթիվը` ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը, պատահական չէ։
«Այստեղ տեսանելի է Անկարայի և Բաքվի ձեռքը, որոնք ձգտում են թուլացնել ռուսական ներկայությունը Հայաստանում և հարվածել մեր անվտանգության խորհրդանիշին»,- նշեց Թևանյանը։
Քաղաքական գործիչը կոչ արեց ազգային մտածողությամբ ուժերին միանալ ակցիային։ Ըստ նրա՝ ռուսական զորքերի դուրսբերումը փաստացի կնշանակեր ճանապարհ բացել թուրքական զորքերի համար դեպի Հայաստան։
«Ռուսական ռազմաբազայի հեռացումը թարգմանաբար նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասելու»,– նշել է նա։
Ոստիկանությունը «Մայր Հայաստան» դաշինքի ակտիվիստներին թույլ չի տվել ակցիա անցկացնել 102-րդ ռազմաբազայի հիմնական մուտքի մոտ, որտեղ պետք է հավաքվեին արևմտամետ ակցիայի կողմնակիցները։ Դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իրավապահները հորդորել են ակցիան մեկ այլ մուտքի մոտ տեղափոխել՝ պատճառաբանելով բախումները կանխելու անհրաժեշտությամբ։