https://arm.sputniknews.ru/20250822/perui-kvongresy-kvolumbiaji-nakhagahin-ancankali-andz-e-hajtararel-92632070.html
Պերուի կոնգրեսը Կոլումբիայի նախագահին անցանկալի անձ է հայտարարել
Պերուի կոնգրեսը Կոլումբիայի նախագահին անցանկալի անձ է հայտարարել
Sputnik Արմենիա
Հարևան երկրների միջև լարվածությունը սրվեց, երբ Պերուն որոշեց Ամազոնիայի կենտրոնական մասում գտնվող կղզում Սանտա Ռոզա դե Լորետո շրջան ստեղծել։ 22.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-22T14:48+0400
2025-08-22T14:48+0400
2025-08-22T14:49+0400
պերու
կոլումբիա
անցանկալի անձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55534681_0:0:1600:901_1920x0_80_0_0_55cbd506892da61ee31d6e0987426356.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Պերուի կոնգրեսը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին անցանկալի անձ է հայտարարել երկու պետությունների միջև տարածքային վեճի վերաբերյալ հայտարարությունների և գործողությունների պատճառով։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պերուի օրենսդիր մարմնի հաղորդագրությանը։Հիշեցնենք` հարևան երկրների միջև լարվածությունը սրվեց, երբ Պերուն հուլիսի 3-ին ընդունած օրենքով որոշեց Ամազոնիայի կենտրոնական մասում գտնվող կղզում Սանտա Ռոզա դե Լորետո շրջան ստեղծել։Կոլումբիայի իշխանությունները համարում են, որ սա միակողմանի քայլ է, որը խախտում է 1934 թվականի Ռիո դե Ժանեյրոյի արձանագրությունը։ Այդ փաստաթղթով սահմանվում է, որ երկրների միջև սահմանը Ամազոն գետի ամենախոր հատվածն է, և վեճերը լուծելու համար փոխադարձ համաձայնություն է պետք։ Պետրոն Պերուին մեղադրում են ինքնիշխան տարածքը զավթելու մեջ։Պերուի խորհրդարանը Պետրոյին անցանկալի անձ էր հայտարարել նաև 2023 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ պատճառն այն էր, որ Կոլումբիայի առաջնորդը քննադատական հայտարարություններ էր արել Պերուի ոստիկանության մասին։
պերու
կոլումբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55534681_130:0:1553:1067_1920x0_80_0_0_61753b0836fdf559334fec256c133aec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պերու, կոլումբիա, անցանկալի անձ
պերու, կոլումբիա, անցանկալի անձ
Պերուի կոնգրեսը Կոլումբիայի նախագահին անցանկալի անձ է հայտարարել
14:48 22.08.2025 (Թարմացված է: 14:49 22.08.2025) Հարևան երկրների միջև լարվածությունը սրվեց, երբ Պերուն որոշեց Ամազոնիայի կենտրոնական մասում գտնվող կղզում Սանտա Ռոզա դե Լորետո շրջան ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Պերուի կոնգրեսը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին անցանկալի անձ է հայտարարել երկու պետությունների միջև տարածքային վեճի վերաբերյալ հայտարարությունների և գործողությունների պատճառով։ ՏԵղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պերուի օրենսդիր մարմնի հաղորդագրությանը։
«Կոնգրեսի լիագումար նիստը հաստատել է թիվ 18549 բանաձևը, որի համաձայն` Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրո Ուրեգոն Պերուի տարածքում կրկին անցանկալի անձ է հայտարարվում իր հայտարարությունների և գործողությունների պատճառով, որոնք անտեսում են Պերուի տարածքային ինքնիշխանությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հարևան երկրների միջև լարվածությունը սրվեց, երբ Պերուն հուլիսի 3-ին ընդունած օրենքով որոշեց Ամազոնիայի կենտրոնական մասում գտնվող կղզում Սանտա Ռոզա դե Լորետո շրջան ստեղծել։
Կոլումբիայի իշխանությունները համարում են, որ սա միակողմանի քայլ է, որը խախտում է 1934 թվականի Ռիո դե Ժանեյրոյի արձանագրությունը։ Այդ փաստաթղթով սահմանվում է, որ երկրների միջև սահմանը Ամազոն գետի ամենախոր հատվածն է, և վեճերը լուծելու համար փոխադարձ համաձայնություն է պետք։ Պետրոն Պերուին մեղադրում են ինքնիշխան տարածքը զավթելու մեջ։
Պերուի խորհրդարանը Պետրոյին անցանկալի անձ էր հայտարարել նաև 2023 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ պատճառն այն էր, որ Կոլումբիայի առաջնորդը քննադատական հայտարարություններ էր արել Պերուի ոստիկանության մասին։