https://arm.sputniknews.ru/20250822/adts-n-dzerbakalel-e-kievi-2-gvortsakali-92627616.html
ԱԴԾ-ն ձերբակալել է Կիևի 2 գործակալի
ԱԴԾ-ն ձերբակալել է Կիևի 2 գործակալի
Sputnik Արմենիա
Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, ահաբեկչության և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածներով։ 22.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-22T11:23+0400
2025-08-22T11:23+0400
2025-08-22T11:33+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
ռուսաստան
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_0:0:1490:838_1920x0_80_0_0_cde8e7cf8455deb18681e47b64488309.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Դոնեցկի Հանրապետությունում ձերբակալել են Ռուսաստանի 2 քաղաքացու, որոնք մեղադրվում են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության համար աշխատելու մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածները մասնակցել են 2 ավտոմեքենաների պայթյունների իրականացմանը և նախապատրաստել են ևս 2 ահաբեկչական հարձակում։Ինչպես ճշտել է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը, խոսքը 1987 և 1997 թվականներին ծնված Դոնեցկի բնակիչների մասին է։ Նրանցից առաջինը, ըստ քննիչների, 2022 թվականին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և գործել է որպես ռեզիդենտ. նա կազմակերպել է ահաբեկչական հարձակումների նախապատրաստումը, հավաքագրել է հանցագործներին և նրանց հանձնել պայթուցիկ սարքեր։ Հրահանգիչների հետ կապը պահպանել է Telegram-ի միջոցով։Մյուս ձերբակալվածին՝ 1997 թվականին ծնված, առաջինը հավաքագրել է համագործակցության համար. 2023 թվականին նա երկու անգամ մեկնել է Մոսկվա՝ ռուսաստանցի լրագրողի բնակության վայրի մասին տեղեկություններ հավաքելու համար։Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, ահաբեկչական գործողության և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածներով։ ԱԴԾ-ն հայտնել է, որ երկու կասկածյալն էլ կալանավորվել են և տալիս են խոստովանական ցուցմունքներ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_366:0:1483:838_1920x0_80_0_0_095e17e87cc648d585b7c4f04b70b2c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռուսաստան, ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռուսաստան, ահաբեկչություն
ԱԴԾ-ն ձերբակալել է Կիևի 2 գործակալի
11:23 22.08.2025 (Թարմացված է: 11:33 22.08.2025) Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, ահաբեկչության և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Դոնեցկի Հանրապետությունում ձերբակալել են Ռուսաստանի 2 քաղաքացու, որոնք մեղադրվում են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության համար աշխատելու մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածները մասնակցել են 2 ավտոմեքենաների պայթյունների իրականացմանը և նախապատրաստել են ևս 2 ահաբեկչական հարձակում։
Ինչպես ճշտել է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը, խոսքը 1987 և 1997 թվականներին ծնված Դոնեցկի բնակիչների մասին է։ Նրանցից առաջինը, ըստ քննիչների, 2022 թվականին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և գործել է որպես ռեզիդենտ. նա կազմակերպել է ահաբեկչական հարձակումների նախապատրաստումը, հավաքագրել է հանցագործներին և նրանց հանձնել պայթուցիկ սարքեր։ Հրահանգիչների հետ կապը պահպանել է Telegram-ի միջոցով։
Մյուս ձերբակալվածին՝ 1997 թվականին ծնված, առաջինը հավաքագրել է համագործակցության համար. 2023 թվականին նա երկու անգամ մեկնել է Մոսկվա՝ ռուսաստանցի լրագրողի բնակության վայրի մասին տեղեկություններ հավաքելու համար։
«Ձերբակալվածները ներգրավված էին 2024 թվականի մարտ և դեկտեմբեր ամիսներին կատարված՝ Խերսոնի մարզպետարանի աշխատակցի, ինչպես նաև ԴԺՀ-ի գծով ՌԴ քրեակատարողական ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակցի մեքենաների պայթյունների մեջ։ Բացի այդ, նրանք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Դոնեցկի Հանրապետության համայնքների մեկի ղեկավարի և կամավորական գումարտակի հրամանատարի դեմ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, ահաբեկչական գործողության և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառության հոդվածներով։ ԱԴԾ-ն հայտնել է, որ երկու կասկածյալն էլ կալանավորվել են և տալիս են խոստովանական ցուցմունքներ։