https://arm.sputniknews.ru/20250822/ukrainajum-khaghaghutjunn-aveli-mvot-e-qan-erbeve-lukashenkvo-92651626.html
Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Լուկաշենկո
Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Լուկաշենկո
Sputnik Արմենիա
Բելառուսի նախագահը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: 22.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-22T19:42+0400
2025-08-22T19:42+0400
2025-08-22T19:44+0400
ալեքսանդր լուկաշենկո
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92124666_0:0:963:542_1920x0_80_0_0_90c70e5652f2532d8577d541abf96e65.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ներկայիս իրավիճակն ավելի քան երբևէ մոտ է խաղաղության հասնելու պահին:«Մենք, ինչպես երբեք, մոտ ենք նրան, որ դադարեցնենք այդ հակամարտությունը և պայմանավորվենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ։ Ինչ վերաբերում է Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցություններին, ես դա շատ դրական եմ ընկալում»,- ասել է Լուկաշենկոն Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։Բելառուսի նախագահի խոսքով՝ ներկայումս որոշակի քայլեր են ձեռնարկվում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:Նա կարծում է, որ ավելի լավ է խաղաղություն կնքել, եթե ստացվի։ «Բայց Ռուսաստանը Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր մինչև հիմա չունի։ Ինչ-որ կերպ ապրում են, համագործակցում»,-հավելել է Լուկաշենկոն։Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Նախագաահների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի դիմաց» ձևաչափով և տևել են երկու ժամ 45 րոպե։ Իսկ օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարներին։Բոլոր հարցերի նախապատրաստումից հետո Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ. Լավրով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/08/92124666_58:0:781:542_1920x0_80_0_0_c417db4c014a5e8b87b79cdb805a6eb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. Լուկաշենկո
19:42 22.08.2025 (Թարմացված է: 19:44 22.08.2025) Բելառուսի նախագահը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ներկայիս իրավիճակն ավելի քան երբևէ մոտ է խաղաղության հասնելու պահին:
«Մենք, ինչպես երբեք, մոտ ենք նրան, որ դադարեցնենք այդ հակամարտությունը և պայմանավորվենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ։ Ինչ վերաբերում է Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցություններին, ես դա շատ դրական եմ ընկալում»,- ասել է Լուկաշենկոն Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահի խոսքով՝ ներկայումս որոշակի քայլեր են ձեռնարկվում ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Կուզեինք, որ ավելի արագ լինի, բայց արագ չի լինում. գրեթե 4 տարի է՝ ընթանում է պատերազմը․․․ Այստեղ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք և գոնե դադարենք միմյանց վրա կրակել։ Դադարեցնենք օդային հարվածները: Այ երբ ռազմաճակատի շփման գծում կանգ կառնեն զինվորականները, կդադարեն միմյանց վրա կրակել, մարդիկ չեն զոհվի, ինչպես հիմա է տեղի ունենում, այդ ժամանակ կարելի է խոսել և՛ խաղաղության, և՛ հետպատերազմյան կառուցվածքի, և՛ հազվագյուտ մետաղների մասին, ամեն ինչի մասին կարելի է խոսել։ Դրա համար ժամանակ կլինի»,-նշել է նա։
Նա կարծում է, որ ավելի լավ է խաղաղություն կնքել, եթե ստացվի։ «Բայց Ռուսաստանը Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր մինչև հիմա չունի։ Ինչ-որ կերպ ապրում են, համագործակցում»,-հավելել է Լուկաշենկոն։
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը
Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Նախագաահների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի դիմաց» ձևաչափով և տևել են երկու ժամ 45 րոպե։ Իսկ օգոստոսի 18-ին
Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարներին։