https://arm.sputniknews.ru/20250821/bvolvor-harceri-nakhapatrastumic-hetvo-putiny-patrast-e-handipel-zelensku-het-lavrvov-92607210.html
Բոլոր հարցերի նախապատրաստումից հետո Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ. Լավրով
Բոլոր հարցերի նախապատրաստումից հետո Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ. Լավրով
Sputnik Արմենիա
Սպիտակ տունը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է Պուտինի և Զելենսկու հանդիպման մի քանի հավանական վայրեր։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T15:22+0400
2025-08-21T15:22+0400
2025-08-21T15:22+0400
սերգեյ լավրով
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_0:0:3248:1827_1920x0_80_0_0_09ad0f9ac18be3d46c13418d1ed03ada.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են ամենաբարձր մակարդակով քննարկում, լավ նախապատրաստվեն։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ, սակայն հարկ է, որ ամենաբարձր մակարդակով քննարկում պահանջող բոլոր հարցերը լավ նախապատրաստվեն, իսկ փորձագետներն ու նախարարները մշակեն համապատասխան առաջարկություններ», - ասել է Լավրովը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո։Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է Պուտինի և Զելենսկու հանդիպման մի քանի հավանական վայրեր։Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Նախագաահների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի դիմաց» ձևաչափով և տևել են երկու ժամ 45 րոպե։ Իսկ օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարներին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_228:0:2959:2048_1920x0_80_0_0_a56363507f15a2864a99d449c1b69bd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
սերգեյ լավրով, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
Բոլոր հարցերի նախապատրաստումից հետո Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ. Լավրով
Սպիտակ տունը ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է Պուտինի և Զելենսկու հանդիպման մի քանի հավանական վայրեր։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են ամենաբարձր մակարդակով քննարկում, լավ նախապատրաստվեն։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ, սակայն հարկ է, որ ամենաբարձր մակարդակով քննարկում պահանջող բոլոր հարցերը լավ նախապատրաստվեն, իսկ փորձագետներն ու նախարարները մշակեն համապատասխան առաջարկություններ», - ասել է Լավրովը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է Պուտինի և Զելենսկու հանդիպման մի քանի հավանական վայրեր։
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը
Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Նախագաահների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի դիմաց» ձևաչափով և տևել են երկու ժամ 45 րոպե։ Իսկ օգոստոսի 18-ին
Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարներին։