https://arm.sputniknews.ru/20250821/patgamavvor-artur-sargsjani-kalanqy-evs-3-amsvov-erkaradzgvec-92612501.html
Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T17:29+0400
2025-08-21T17:29+0400
2025-08-21T18:27+0400
արթուր սարգսյան
կալանք
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92612787_22:302:1382:1067_1920x0_80_0_0_d8d7cc1283ba1fbfb2170f88fb38b524.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Նրա որոշմամբ՝ Սարգսյանը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը։Սարգսյանն իր ելույթում նախաձեռնված վարույթը շինծու և հեքիաթ անվանեց։Հավելեց՝ այս պայքարն արժանապատվության և հողի համար է, արդարությունն էլ մի օր հաղթելու է։Նշենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում էր «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով 3-րդ դատական նիստը։Նախօրեին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, իսկ այսօր՝ Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։«Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92612787_21:0:1444:1067_1920x0_80_0_0_f3394aae7a5b5c80dc1bbbcf0cb890b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր սարգսյան, կալանք, դատ
արթուր սարգսյան, կալանք, դատ
Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
17:29 21.08.2025 (Թարմացված է: 18:27 21.08.2025) Ընդդիմադիր պատգամավորը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նրա որոշմամբ՝ Սարգսյանը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը։
Սարգսյանն իր ելույթում նախաձեռնված վարույթը շինծու և հեքիաթ անվանեց։
«Ես Աստծո զավակ եմ, բոլորս Աստծո առաջ պատասխան եք տալու, բոլոր անարդար մարդիկ պատասխան են տալու։ Չի կարելի, մարդկանց զրկել եք իրանց երեխեքից, ծնողներից մի շինծու բանի համար»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Հավելեց՝ այս պայքարն արժանապատվության և հողի համար է, արդարությունն էլ մի օր հաղթելու է։
Նշենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում էր «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով 3-րդ դատական նիստը։
Նախօրեին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց
Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, իսկ այսօր՝
Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։
44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց
տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
«Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները
մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։