https://arm.sputniknews.ru/20250821/ngnn-manramasner-e-hajtnel-prvoshjan-gjughum-teghi-unecats-aghmkaharujc-tsetskrtuqic-92617914.html
ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Պռոշյան գյուղում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից
ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Պռոշյան գյուղում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից
Sputnik Արմենիա
Ըստ շրջանառվող լուրերի` 24–ամյա երիտասարդին հրազենային վնասվածք պատճառած և նրա մահվան պատճառ դարձած 27–ամյա երիտասարդը ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասվածք է... 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T19:59+0400
2025-08-21T19:59+0400
2025-08-21T20:00+0400
կրակոց
սպանություն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/88/11138854_0:122:800:572_1920x0_80_0_0_9faf982bb664140d8ad3c28b78470db8.jpg
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 21 — Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում հրազենի գործադրմամբ խուլիգանության և սպանության դեպքով։Օգոստոսի 14-ին վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակության տան դիմաց գտնվող կամրջի մոտ, կրակոցներ էին հնչել, հրազենային վնասվածքով մի երիտասարդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ նա Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։Այսօր էլ shamshyan.com–ը հայտնեց, որ խուլիգանության և սպանության մեջ կասկածվողներից 3-ին կալանավորել են և տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, որի հայրը ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։ՆԳՆ-ի տվյալներով` 24-ամյա Մամիկոն Դ․-ն օգոստոսի 14-ին, գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նրան հիվանդանոց բերած տղաները հեռացել են։Պարզվել է, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել , որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու:Նաիրիի քննչական բաժնում սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ ապօրինի պահվող զենքով վնասվածքը պատճառել է 27-ամյա մի երիտասարդ, որի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվում է քրեական հետապնդում։Ըստ շրջանառվող լուրերի` նույն երիտասարդը ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասված է ստացել և տեղափոխվել մեկ այլ բժշկական կենտրոն։ Իսկ արդեն օգոստոսի 18-ին երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին և արդեն հաջորդ օրը` կալանավորվել։Գործով կան ձերբակալված ու կալանավորված այլ անձինք ևս:Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/88/11138854_0:47:800:647_1920x0_80_0_0_fa73c207f3e0989d3ba074ba6581dab0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, սպանություն, երևան
կրակոց, սպանություն, երևան
ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել Պռոշյան գյուղում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից
19:59 21.08.2025 (Թարմացված է: 20:00 21.08.2025) Ըստ շրջանառվող լուրերի` 24–ամյա երիտասարդին հրազենային վնասվածք պատճառած և նրա մահվան պատճառ դարձած 27–ամյա երիտասարդը ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել մեկ այլ բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 21 — Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում հրազենի գործադրմամբ խուլիգանության և սպանության դեպքով։
Օգոստոսի 14-ին վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակության տան դիմաց գտնվող կամրջի մոտ, կրակոցներ էին հնչել, հրազենային վնասվածքով մի երիտասարդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ նա Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։
Այսօր էլ
shamshyan.com–ը հայտնեց, որ խուլիգանության և սպանության մեջ կասկածվողներից 3-ին կալանավորել են և տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, որի հայրը ՀՀ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։
ՆԳՆ-ի տվյալներով` 24-ամյա Մամիկոն Դ․-ն օգոստոսի 14-ին, գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նրան հիվանդանոց բերած տղաները հեռացել են։
Պարզվել է, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել , որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու:
«Այս միջադեպից հետո` արդեն օգոստոսի 14-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում, պարզաբանումների նպատակով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան տանող կամրջի տակ կրկին հանդիպում են վիճող կողմերը` երկուսն էլ մի խումբ անձանց ուղեկցությամբ: Այստեղ էլ հնչում են փոխադարձ հայհոյանքներ, միմյանց հասցվում են հարվածներ, իսկ միջադեպի մասնակիցներից մեկը հրազենից կրակոցներ է արձակում մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով էլ 24-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նաիրիի քննչական բաժնում սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ ապօրինի պահվող զենքով վնասվածքը պատճառել է 27-ամյա մի երիտասարդ, որի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվում է քրեական հետապնդում։
Ըստ շրջանառվող լուրերի` նույն երիտասարդը ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասված է ստացել և տեղափոխվել մեկ այլ բժշկական կենտրոն։ Իսկ արդեն օգոստոսի 18-ին երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին և արդեն հաջորդ օրը` կալանավորվել։
Գործով կան ձերբակալված ու կալանավորված այլ անձինք ևս:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: