https://arm.sputniknews.ru/20250821/kievy-cankanum-e-khatarel-hakamartutjan-kargavvormann-ughghvats-amn-i-janqery-lavrvov-92606916.html
Կիևը ցանկանում է խաթարել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը. Լավրով
Կիևը ցանկանում է խաթարել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը. Լավրով
Sputnik Արմենիա
Նախարարը նշել է, որ Մոսկվան սերտորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ՝ ուկրաինական ճգնաժամի սկզբնապատճառները վերացնելու համար։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T15:15+0400
2025-08-21T15:15+0400
2025-08-21T15:23+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
ուկրաինա
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90569291_0:109:2837:1705_1920x0_80_0_0_e6c593c9b291e16585e218cb3b83c6fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի դիրքորոշումը վկայում է, որ Կիևը ցանկանում է խաթարել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով՝ Եվրոպան, ըստ էության, առաջարկում է օտարերկրյա ռազմական միջամտություն Ուկրաինայի տարածքի մի մասում, ինչը բացարձակ ընդունելի չէ Ռուսաստանի համար։«Ռուսաստանը միշտ կողմ է եղել անկեղծ զրույցին, և այն սկզբունքները, անվտանգության այն երաշխիքները, որոնք համաձայնեցվել են ուկրաինական պատվիրակության նախաձեռնությամբ Ստամբուլում 2022 թվականի ապրիլին, մենք պահպանում ենք։ Դրանք մենք պահպանել ենք այն ժամանակ և պահպանում ենք այսօր, քանի որ դրանք իսկապես հիմնված են անվտանգության հավաքական ապահովման սկզբունքի վրա, անբաժանելի անվտանգության սկզբունքների վրա։ Մնացածը, միակողմանի ամեն բան՝ սրանք, իհարկե, բացարձակապես անհեռանկար ձեռնարկումներ են», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։Լավրովը հույս ունի, որ Եվրոպայի ընտրած ուղին՝ ուկրաինական հարցի վերաբերյալ ԱՄՆ–ի և Ռուսաստանի պայմանավորվածությունները խաթարելու նպատակով, կձախողվի։Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում Թրամփը հայտարարեց, որ չէր համեմատի անվտանգության այն երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը ՆԱՏՕ-ում առկա երաշխիքների հետ։ Թրամփը նաև ասաց, որ իր նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորք չի լինի։ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Առաջնորդների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի» ձևաչափով և տևել են 2 ժամ 45 րոպե։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90569291_0:0:2732:2048_1920x0_80_0_0_eadc809e55308b8d480250767ff4756d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, ամն, պատերազմ
սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, ամն, պատերազմ
Կիևը ցանկանում է խաթարել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը. Լավրով
15:15 21.08.2025 (Թարմացված է: 15:23 21.08.2025) Նախարարը նշել է, որ Մոսկվան սերտորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ՝ ուկրաինական ճգնաժամի սկզբնապատճառները վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի դիրքորոշումը վկայում է, որ Կիևը ցանկանում է խաթարել հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այն նպատակները, որոնք պահպանում է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը, իսկ այդ նպատակները, անշուշտ, սնուցվում են Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորների կողմից, ուղղված են նախագահ Թրամփի ջանքերի դեմ, որի հետ մենք ակտիվորեն և կոնկրետ համագործակցում ենք կարգավորման երկարաժամկետ կայուն ուղիներ գտնելու ուղղությամբ՝ սկզբնապատճառները վերացնելու համար», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Եվրոպան, ըստ էության, առաջարկում է օտարերկրյա ռազմական միջամտություն Ուկրաինայի տարածքի մի մասում, ինչը բացարձակ ընդունելի չէ Ռուսաստանի համար։
«Ռուսաստանը միշտ կողմ է եղել անկեղծ զրույցին, և այն սկզբունքները, անվտանգության այն երաշխիքները, որոնք համաձայնեցվել են ուկրաինական պատվիրակության նախաձեռնությամբ Ստամբուլում 2022 թվականի ապրիլին, մենք պահպանում ենք։ Դրանք մենք պահպանել ենք այն ժամանակ և պահպանում ենք այսօր, քանի որ դրանք իսկապես հիմնված են անվտանգության հավաքական ապահովման սկզբունքի վրա, անբաժանելի անվտանգության սկզբունքների վրա։ Մնացածը, միակողմանի ամեն բան՝ սրանք, իհարկե, բացարձակապես անհեռանկար ձեռնարկումներ են», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը հույս ունի, որ Եվրոպայի ընտրած ուղին՝ ուկրաինական հարցի վերաբերյալ ԱՄՆ–ի և Ռուսաստանի պայմանավորվածությունները խաթարելու նպատակով, կձախողվի։
«Բազմաթիվ նշաններ եմ տեսնում, որ այդ ակտիվությունը (Եվրոպայի – խմբ.) ուղղված է հենց այն առաջընթացի խաթարմանը, որը սկսեց հստակորեն ի հայտ գալ Ալյասկայի գագաթնաժողովից հետո... Մեծ հույս ունեմ, որ այս դավադրությունը, այս արկածախնդրությունը կձախողվի, և մենք կշարունակենք հետևել այն ուղուն, որոնք հստակ համաձայնեցրել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները Ալյասկայում իրենց հանդիպման և հետագա հեռախոսազրույցների ժամանակ», – ասել է նա։
Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում Թրամփը հայտարարեց, որ չէր համեմատի անվտանգության այն երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը ՆԱՏՕ-ում առկա երաշխիքների հետ։ Թրամփը նաև ասաց, որ իր նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորք չի լինի։
ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած
հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները։ Առաջնորդների նեղ կազմով բանակցությունները տեղի են ունեցել «երեքը երեքի» ձևաչափով և տևել են 2 ժամ 45 րոպե։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը։