https://arm.sputniknews.ru/20250821/khvoshvor-hrdeh-sevastvopvolum-restvoran-e-ajrvel-kraky-12-ha-taratsq-e-yndgrkel-92615890.html
Խոշոր հրդեհ Սևաստոպոլում. ռեստորան է այրվել, կրակը 12 հա տարածք է ընդգրկել
Խոշոր հրդեհ Սևաստոպոլում. ռեստորան է այրվել, կրակը 12 հա տարածք է ընդգրկել
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում աշխատում է 63 մասնագետ և 17 միավոր տեխնիկա: 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T18:34+0400
2025-08-21T18:34+0400
2025-08-21T18:40+0400
ռուսաստան
սևաստոպոլ
հրդեհ
ռեստորան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92612279_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7f8c61a2fc94843a5cfbe6e15d36fda0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Սևաստոպոլում խոշոր հրդեհ է բռնկվել։ Երեք օջախ է առաջացել, կրակը 12 հեկտար տարածք է ընդգրկել, վտանգ կա սեփական տների համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզպետ Միխայիլ Ռազվոժաևին:Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնել են, որ այրվում է ռեստորանի շենքը և շրջակայքում գտնվող բուսականությունը: Քաղաքի վրա ծխի ամպ է գոյացել, Կամիշովոյե մայրուղով երթևեկությունը սահմանափակվել է։ Տրանսպորտի վարչությունը փոփոխել է ավտոբուսների երթուղիները։Ռեստորանը գրեթե ամբողջությամբ վառվել է, բայց հրշեջ հաշվարկները կանխել են կրակի տարածումը դեպի մոտակայքում գտնվող բենզալցակայան:«Հրդեհաշիջմանը խանգարում է ուժեղ քամին, աշխատում է ԱԻՆ ավիացիան և սպասում ենք Ղրիմի երկաթուղու հրշեջ գնացքին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և տուժածներ չկան»,- ասել է մարզպետը։Դեպքի վայրում աշխատում է 63 մասնագետ և 17 միավոր տեխնիկա: ՄԻ-8 ուղղաթիռից ծովի ջուր է նետվում հրդեհի օջախների վրա։Արտակարգ դրություն Լուգանսկում. հրդեհի պատճառով 60 մարդ է տարհանվել
սևաստոպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Пожар в Севастополе
Sputnik Արմենիա
Пожар в Севастополе
2025-08-21T18:34+0400
true
PT0M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92612279_390:0:1830:1080_1920x0_80_0_0_0dd9dbf319cb6f8434c3db3b59d1f981.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սևաստոպոլ, հրդեհ, ռեստորան, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, սևաստոպոլ, հրդեհ, ռեստորան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խոշոր հրդեհ Սևաստոպոլում. ռեստորան է այրվել, կրակը 12 հա տարածք է ընդգրկել
18:34 21.08.2025 (Թարմացված է: 18:40 21.08.2025) Դեպքի վայրում աշխատում է 63 մասնագետ և 17 միավոր տեխնիկա:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Սևաստոպոլում խոշոր հրդեհ է բռնկվել։ Երեք օջախ է առաջացել, կրակը 12 հեկտար տարածք է ընդգրկել, վտանգ կա սեփական տների համար։ Այս մասին հաղորդում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզպետ Միխայիլ Ռազվոժաևին:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնել են, որ այրվում է ռեստորանի շենքը և շրջակայքում գտնվող բուսականությունը: Քաղաքի վրա ծխի ամպ է գոյացել, Կամիշովոյե մայրուղով երթևեկությունը սահմանափակվել է։ Տրանսպորտի վարչությունը փոփոխել է ավտոբուսների երթուղիները։
«Այս պահին Սևաստոպոլի կայազորի հրշեջ ծառայության բոլոր ստորաբաժանումները երեք մեծ օջախներ են մարում Կամիշովոյե մայրուղու տարածքում՝ երկաթուղային կամրջից մինչև Ֆիոլենտովսկի օղակ հատվածում։ Հրդեհի նախնական մակերեսը 12 հեկտար է։ «Կիլեն-բալկա»–ի լանջին խոտ է այրվում, վտանգ կա մասնավոր տների համար»,- հայտնել է Ռազվոժաևը։
Ռեստորանը գրեթե ամբողջությամբ վառվել է, բայց հրշեջ հաշվարկները կանխել են կրակի տարածումը դեպի մոտակայքում գտնվող բենզալցակայան:
«Հրդեհաշիջմանը խանգարում է ուժեղ քամին, աշխատում է ԱԻՆ ավիացիան և սպասում ենք Ղրիմի երկաթուղու հրշեջ գնացքին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և տուժածներ չկան»,- ասել է մարզպետը։
Դեպքի վայրում աշխատում է 63 մասնագետ և 17 միավոր տեխնիկա: ՄԻ-8 ուղղաթիռից ծովի ջուր է նետվում հրդեհի օջախների վրա։