00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է․ ԼՂ փախստականների միություն

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2025
Բաժանորդագրվել
ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարելն է, որ այսօր Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և զանգվածային բռնություն։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է և սեպ՝ միջազգային իրավունքի գոյությանը։ Այս մասին հայտարարել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը` Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրվա կապակցությամբ։
«Օգոստոսի 21–ը հաստատված 2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով, որը ևս մեկ առիթ է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունների և համակցված բռնությունների մասին»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է` թեև ՄԱԿ-ի այս և այլ միջազգային փաստաթղթեր նպատակ ունեն բոլոր հնարավոր լծակները կիրառել հետագա հնարավոր ահաբեկչությունները կանխելու և դրանցից խուսափելու համար, բայց փաստերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից շարունակաբար ենթարկվել է ահաբեկչական գործողությունների, հրահրվել է լարվածություն, պատերազմներ՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2․4՝ ուժի կիրառումից զերծ մնալու և 33-րդ՝ միջազգային անվտանգության պաշտպանության նորմերը, զանգվածային բռնություններ են գործադրվել, որոնք դիտարկվում են որպես ակաբեկչական գործողություններ։
Հիշեցվում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 2023 թվականի սեպտեմբերին մարդկային բազմաթիվ զոհերի, սեփականության և կյանքի իրավունքի համատարած խախտումների ֆոնին ենթարկվել ահաբեկումների։ Համակցված բռնությունները հարկադրանքի միջոց են հանդիսացել մի ողջ ժողովրդի տեղահանության համար։
Այս հարցը վերաբերում է նաև հայ գերիներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում՝ ենթարկվելով անմարդկային կտտանքների, խոշտանգումների։
«Այս համատեքստում Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և զանգվածային բռնություն։ Ու թեև ՄԱԿ-ը, հաստատելով այս օրը, ընդգծում է անդամ պետությունների՝ այդ թվում Ադրբեջանի պարտավորությունները՝ օրենսդրական հատուկ նախագծեր մշակելու ահաբեկչության զոհերի/տուժածների և նրանց ընտանիքների կարիքները հոգալու և մարդկանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց իրականության տիրույթում մենք առերեսվում ենք ամենաթողության և անպատժելության հետևանքով բռնությունների չդադարող շղթայի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Միությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին գործադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ահաբեկչության կանխման, այն հրահրող պետություններին համապատասխան պատժի ու պատասխանատվության կիրառման ուղղությամբ։
Լրահոս
0