https://arm.sputniknews.ru/20250821/hegheghumneric-tuzhatsnerin-1-qm-i-dimac-180-hazar-dram-ktan-148-hazari-pvokharen-92592951.html
Հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կտան 148 հազարի փոխարեն
Հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կտան 148 հազարի փոխարեն
Sputnik Արմենիա
Կառավարությունը երկարաձգել է նաև դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T11:06+0400
2025-08-21T11:06+0400
2025-08-21T13:22+0400
ալավերդի
տավուշ
լոռի
հեղեղում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76451358_0:0:1600:900_1920x0_80_0_0_8db9e4922e1226b9519674df70bedc92.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխեց 2024 թվականի մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը՝ 1 քմ-ի դիմաց նվազագույն գինը 180 հազար դրամ դարձնելով։ Փոփոխության պատճառը, ըստ կառավարության, այն է, որ նախկինում սահմանված փոխհատուցման գումարը բավարար չէր նոր բնակարան ձեռք բերելու համար։Ըստ նախագծի՝ հաշվարկները կատարվելու են Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված շուկայական միջինացված գների հիման վրա։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։ Նախորդ որոշմամբ նախատեսված էր, որ բնակիչները պետք է դիմեն սահմանված կարգով փոխհատուցում ստանալու համար։ Սակայն Լոռու մարզպետարանի տվյալներով՝ Ալավերդիի մի շարք բնակիչներ չեն հասցրել ներկայացնել դիմումները։Նախագիծը նաև հստակեցնում է, որ բնակարան գնելու վկայագիրը հնարավոր կլինի իրացնել միայն այն համայնքում, որտեղ շահառուն հաշվառված է։ Գործադիրի կարծիքով` այս պարտադիր պայմանն ուղղված է նրան, որ տուժածները չլքեն իրենց բնակավայրերը։Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ։Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի հայտարարվեցին։ՏԿԵՆ–ը պարգևատրել է հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը մասնակցած ռուս մասնագետներին
ալավերդի
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76451358_200:0:1400:900_1920x0_80_0_0_f0467e6bb1f83fe8be9d73339ddf8947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալավերդի, տավուշ, լոռի, հեղեղում
ալավերդի, տավուշ, լոռի, հեղեղում
Հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կտան 148 հազարի փոխարեն
11:06 21.08.2025 (Թարմացված է: 13:22 21.08.2025) Կառավարությունը երկարաձգել է նաև դիմումների ներկայացման վերջնաժամկետը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխեց 2024 թվականի մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը՝ 1 քմ-ի դիմաց նվազագույն գինը 180 հազար դրամ դարձնելով։ Փոփոխության պատճառը, ըստ կառավարության, այն է, որ նախկինում սահմանված փոխհատուցման գումարը բավարար չէր նոր բնակարան ձեռք բերելու համար։
«Կառավարությունը դեռևս ամռանը հաստատել էր փոխհատուցման մեխանիզմ, ըստ որի՝ յուրաքանչյուր կորցրած բնակարանի կամ տան քմ-ի դիմաց հաշվարկվում էր 148.050 դրամ։ Սակայն այս թիվը, ինչպես պարզվել է տեղում իրականացված ուսումնասիրություններից, բավարար չէր, քանի որ Ալավերդիում և հարակից բնակավայրերում այդ գումարով բնակարան գնել պարզապես հնարավոր չէր»,– ասված է նախագծում։
Ըստ նախագծի՝ հաշվարկները կատարվելու են Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված շուկայական միջինացված գների հիման վրա։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։ Նախորդ որոշմամբ նախատեսված էր, որ բնակիչները պետք է դիմեն սահմանված կարգով փոխհատուցում ստանալու համար։ Սակայն Լոռու մարզպետարանի տվյալներով՝ Ալավերդիի մի շարք բնակիչներ չեն հասցրել ներկայացնել դիմումները։
Նախագիծը նաև հստակեցնում է, որ բնակարան գնելու վկայագիրը հնարավոր կլինի իրացնել միայն այն համայնքում, որտեղ շահառուն հաշվառված է։ Գործադիրի կարծիքով` այս պարտադիր պայմանն ուղղված է նրան, որ տուժածները չլքեն իրենց բնակավայրերը։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի հայտարարվեցին։