00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Համահայկական խաղերի» մարզական ավանը կկառուցվի Ջրվեժում. ծրագրի արժեքը մոտ 21 մլրդ դրամ է

© Sputnik / Aram NersesyanՀամահայկական խաղեր
Համահայկական խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2025
Բաժանորդագրվել
Ավանը նախատեսվում է օգտագործել նաև խաղերից դուրս` որպես երիտասարդական հավաքների, Հայաստան-սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների ու հանգստի բազմաֆունկցիոնալ կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը տարածք կտրամադրի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը՝ կառուցապատման իրավունքով։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
«Ավանը խաղերի օրերին կօգնի ապահովել մարզիկների կեցությունն ու մարզական պայմանները։ Ծրագիրը նաև սոցիալ-տնտեսական նշանակություն ունի․ ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում նախատեսվում է ստեղծել շուրջ 1240 աշխատատեղ»,– ասված է հիմնավորման մեջ։
Ըստ նախագծի` ավանը կառուցվելու է Կոտայքի մարզում` Ջրվեժի անտառպարկի տարածքում, որը հիմնադրվել է 1977-ին և համարվում է եզակի պարկային համալիր՝ հարուստ ավելի քան 300 բուսատեսակով, այդ թվում՝ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 21 հազվագյուտ բույսերով։
Նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ տնակները և անհրաժեշտ շինությունները տեղադրվելու են ոչ անտառածածկ հատվածներում, իսկ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև տնկել շուրջ 20 հազար ծառ։
Ավանը կյանքի է կոչվելու երեք փուլով։ Առաջին փուլում կտեղադրվեն էկոտնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն, որոնք հիմնական կապիտալ շինություններ չեն։ Հաջորդ փուլերում կկառուցվեն սպորտային տարբեր հարթակներ և մարզասրահներ։ Յուրաքանչյուր տնակի համար կպահանջվի մոտ 110–120 քմ հողատարածք։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 20 միլիարդ 900 միլիոն դրամ է։
Բացի նոր աշխատատեղերից և ծառատունկից, ըստ կառավարության որոշման, ավանը նախատեսվում է օգտագործել նաև խաղերից դուրս՝ որպես երիտասարդական հավաքների, Հայաստան-սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների ու հանգստի բազմաֆունկցիոնալ կենտրոն։ Նախագիծն իրականացվելու է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի» ներդրումային միջոցներով։
Հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կտան 148 հազարի փոխարեն
Լրահոս
0