https://arm.sputniknews.ru/20250821/chinastani-despanatnic-ajcelel-en-103-amja-haj-veterannerin-92612101.html
Չինաստանի դեսպանատնից այցելել են 103-ամյա հայ վետերաններին
Չինաստանի դեսպանատնից այցելել են 103-ամյա հայ վետերաններին
Sputnik Արմենիա
Վետերանները հրավիրվել էին մայիսին Չինաստանում կայանալիք տոնական միջոցառումներին, սակայն առողջական վիճակի պատճառներով նրանք չէին կարողացել մեկնել։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T17:22+0400
2025-08-21T17:22+0400
2025-08-21T17:22+0400
չինաստան
դեսպան
հայաստան
հայրենական մեծ պատերազմի վետերան
լի սինվեյ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92611193_0:14:1600:914_1920x0_80_0_0_65ed484a04e8ca0fbc238e7c353c1836.jpg
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 21 - Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը այցելել է Համաշխարհային երկրորդ պատերազմի հայ վետերան Աղվան Պողոսյանին, որը կռվել է խորհրդային բանակում ճապոնական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։Դիվանագիտական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկ այլ վետերան Մեխակ Ավետիսյանին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ 103-ամյա Պողոսյանը և Ավետիսյանը հրավիրվել էին Չինաստան` մայիսին կայանալիք տոնական միջոցառումներին։ Սակայն առողջական խնդիրների պատճառներով նրանք չեն կարողացել մեկնել. փոխարենը մեկնել են նրանց հարազատները։Աղվան Պողոսյանը ծնվել է 1922 թվականին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1940 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում:Պատերազմի ժամանակ Աղվանը գնդացրորդ էր, կռվել է Օդեսայի ռազմական շրջանի 116-րդ հրաձգային դիվիզիայի 441-րդ հրաձգային գնդում: Պատերազմի ժամանակ ստացել է ծանր կոնտուզիա, մասամբ կորցրել է լսողությունը: Կռվել է Մանջուրիայի հետ սահմանին, որտեղ էլ խորհրդային բանակը հաղթանակ է տարել:Մեխակ Ավետիսյանը ծնվել է 1922 թվականի հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Կռվել է Երկրորդ Բալթյան ռազմական շրջանի կազմում: Նրա դիվիզիան պաշտպանել է Էստոնիայի սահմանը, Պսկով, Դնո, Նովգորոդ քաղաքները և երկաթուղային խոշոր հանգույցները՝ Կրեստցի, Վալդայ, Բոլոգոյե, Վիշնի Վոլոչոկ: 1945 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Հյուսիսարևելյան Չինաստանի ազատագրմանը ճապոնացիներից:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92611193_0:0:1600:1201_1920x0_80_0_0_8e4176a9a280d96e6d21c15ead2ac73d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, դեսպան, հայաստան, հայրենական մեծ պատերազմի վետերան, լի սինվեյ
չինաստան, դեսպան, հայաստան, հայրենական մեծ պատերազմի վետերան, լի սինվեյ
Չինաստանի դեսպանատնից այցելել են 103-ամյա հայ վետերաններին
Վետերանները հրավիրվել էին մայիսին Չինաստանում կայանալիք տոնական միջոցառումներին, սակայն առողջական վիճակի պատճառներով նրանք չէին կարողացել մեկնել։
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 21 - Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը այցելել է Համաշխարհային երկրորդ պատերազմի հայ վետերան Աղվան Պողոսյանին, որը կռվել է խորհրդային բանակում ճապոնական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում է
դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դիվանագիտական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկ այլ վետերան Մեխակ Ավետիսյանին։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնել նրանց՝ ճապոնական զավթիչների դեմ մղված չին ժողովրդի հաղթանակում և ֆաշիզմի դեմ համաշխարհային պատերազմի հաղթանակում ունեցած անգնահատելի ներդրման համար: Սա խորքային և կարևոր պահ է, հիշեցում այն մասին, թե որքան կարևոր է հիշել պատմության դասերը և պահպանել խաղաղությունը: Փա’ռք հերոսներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 103-ամյա Պողոսյանը և Ավետիսյանը հրավիրվել էին Չինաստան` մայիսին կայանալիք տոնական միջոցառումներին։ Սակայն առողջական խնդիրների պատճառներով նրանք չեն կարողացել մեկնել. փոխարենը մեկնել են նրանց հարազատները։
Աղվան Պողոսյանը ծնվել է 1922 թվականին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1940 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում:
Պատերազմի ժամանակ Աղվանը գնդացրորդ էր, կռվել է Օդեսայի ռազմական շրջանի 116-րդ հրաձգային դիվիզիայի 441-րդ հրաձգային գնդում: Պատերազմի ժամանակ ստացել է ծանր կոնտուզիա, մասամբ կորցրել է լսողությունը: Կռվել է Մանջուրիայի հետ սահմանին, որտեղ էլ խորհրդային բանակը հաղթանակ է տարել:
Մեխակ Ավետիսյանը ծնվել է 1922 թվականի հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Կռվել է Երկրորդ Բալթյան ռազմական շրջանի կազմում: Նրա դիվիզիան պաշտպանել է Էստոնիայի սահմանը, Պսկով, Դնո, Նովգորոդ քաղաքները և երկաթուղային խոշոր հանգույցները՝ Կրեստցի, Վալդայ, Բոլոգոյե, Վիշնի Վոլոչոկ: 1945 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Հյուսիսարևելյան Չինաստանի ազատագրմանը ճապոնացիներից: