https://arm.sputniknews.ru/20250821/brjanski-marzum-dzerbakalvel-en-arevmutqum-patrastutjun-ancats-ukrainakan-diversantner-92610805.html
Բրյանսկի մարզում ձերբակալվել են Արևմուտքում պատրաստություն անցած ուկրաինական դիվերսանտներ
Բրյանսկի մարզում ձերբակալվել են Արևմուտքում պատրաստություն անցած ուկրաինական դիվերսանտներ
Sputnik Արմենիա
Ձերբակալվածները արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T17:06+0400
2025-08-21T17:06+0400
2025-08-21T17:06+0400
բրյանսկ
ահաբեկչություն
ահաբեկիչ
ուկրաինա
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92566968_0:0:1280:720_1920x0_80_0_0_7c7f5ecbf2dd9f54c14c4bea6569fa35.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության հետ համատեղ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բրյանսկի մարզում ձերբակալել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի երեք անդամի. ևս երեք դիվերսանտ ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Գերատեսչության տվյալներով՝ խումբը բաղկացած էր Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությանը ենթակա հատուկ գործողությունների ծառայության կադրային աշխատակիցներից։ Նրանք պլանավորել էին դիվերսիաներ և ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում։Գործողության անցկացման վայրում առգրավվել են վեց ամերիկյան ինքնաձիգներ՝ խլացուցիչներով, 16 կգ չեխական արտադրության պլաստիկ պայթուցիկներ և բռնկիչ սարքեր, մեծ քանակությամբ ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող նռնակներ և զինամթերք, ինչպես նաև ռադիոկայան՝ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավարության հետ կապ հաստատելու համար։Ձերբակալվածները արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Նրանք հաստատել են իրենց խմբի մասնակցությունը Բելգորոդի մարզի Նովոոսկոլսկի շրջանում 2024 թվականի սեպտեմբերին երկաթուղու պայթյունին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում նոր ահաբեկչական հարձակումների նախապատրաստմանը։Բրյանսկի մարզի ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և 281-րդ հոդվածի 2-րդ մասի (դիվերսիայի նախապատրաստում) հատկանիշներով։ Որոշվում է նաև խափանման միջոց ընտրելու հարցը։ Բացի այդ, ձերբակալվածների գործողությունները կարող են դասակարգվել 222-րդ (զենքի և զինամթերքի անօրինական շրջանառություն), 222.1-րդ (պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն), 226.1-րդ (զենքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգություն), 317-րդ (իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ մահափորձ) և 322-րդ (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։
բրյանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92566968_163:0:1123:720_1920x0_80_0_0_25f236ac62f91759617afd32d134c0dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրյանսկ, ահաբեկչություն, ահաբեկիչ, ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
բրյանսկ, ահաբեկչություն, ահաբեկիչ, ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
Բրյանսկի մարզում ձերբակալվել են Արևմուտքում պատրաստություն անցած ուկրաինական դիվերսանտներ
Ձերբակալվածները արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության հետ համատեղ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բրյանսկի մարզում ձերբակալել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի երեք անդամի. ևս երեք դիվերսանտ ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Գերատեսչության տվյալներով՝ խումբը բաղկացած էր Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությանը ենթակա հատուկ գործողությունների ծառայության կադրային աշխատակիցներից։ Նրանք պլանավորել էին դիվերսիաներ և ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներում։
«Օպերատիվ-մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են երեք դիվերսանտ, ևս երեքը՝ ձերբակալվել», - նշել է ԱԴԾ-ն՝ պարզաբանելով, որ խմբի գործունեության նախապատրաստումը և վերահսկումը իրականացվել է Ուկրաինայում, Լիտվայում, Էստոնիայում և Նորվեգիայում՝ արևմտյան հետախուզության աշխատակիցների մասնակցությամբ։
Գործողության անցկացման վայրում առգրավվել են վեց ամերիկյան ինքնաձիգներ՝ խլացուցիչներով, 16 կգ չեխական արտադրության պլաստիկ պայթուցիկներ և բռնկիչ սարքեր, մեծ քանակությամբ ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող նռնակներ և զինամթերք, ինչպես նաև ռադիոկայան՝ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավարության հետ կապ հաստատելու համար։
Ձերբակալվածները արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Նրանք հաստատել են իրենց խմբի մասնակցությունը Բելգորոդի մարզի Նովոոսկոլսկի շրջանում 2024 թվականի սեպտեմբերին երկաթուղու պայթյունին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում նոր ահաբեկչական հարձակումների նախապատրաստմանը։
Բրյանսկի մարզի ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և 281-րդ հոդվածի 2-րդ մասի (դիվերսիայի նախապատրաստում) հատկանիշներով։ Որոշվում է նաև խափանման միջոց ընտրելու հարցը։ Բացի այդ, ձերբակալվածների գործողությունները կարող են դասակարգվել 222-րդ (զենքի և զինամթերքի անօրինական շրջանառություն), 222.1-րդ (պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն), 226.1-րդ (զենքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգություն), 317-րդ (իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ մահափորձ) և 322-րդ (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։