00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջան–Դաղստան սահմանին Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ

Բաժանորդագրվել
Օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ են իրականացվում հանցագործությունների կազմակերպման և կատարման մեջ ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Դաղստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության համար աշխատող մի օտարերկրացի, որը պետք է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի աշխատակցից գողացված գաղտնի փաստաթղթերն ուղարկեր Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ–ն Դաղստանի Հանրապետության «Յարագ-Կազմալյար» ավտոմոբիլային անցակետում ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից հավաքագրված, 1989 թվականին ծնված օտարերկրացու` Ռուֆուլլաև Յադուլլա Ռամիզ օղլու անունով։ Նա պատրաստվում էր հատել ռուս-ադրբեջանական սահմանը և Ռուսաստանի տարածքից դուրս բերել ծառայողական նյութեր, որոնք ձեռք էին բերվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի գաղտնի տեղեկությունների տիրապետող անձի վրա հարձակման հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածը խոստովանել է, որ Ուկրաինայում բնակվող և Ուկրաինայի անվտանգության ծառայության համար աշխատող իր հարազատ եղբոր` 1981 թվականին ծնված Ռուֆուլլաև Սաբուհի Ռամիզ օղլուի ցուցումով Կուրգանի շրջանի թաքստոցից վերցրել է փաստաթղթեր և բջջային հեռախոս՝ դրանք հետագայում Ուկրաինա տեղափոխելու նպատակով։
ՌԴ ԱԴԾ-ն Ուդմուրտիայում ձերբակալել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող տղամարդու
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործողություններում թշնամուն օժանդակելու հոդվածով, որը մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսում։
Օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ են իրականացվում հանցագործությունների կազմակերպմանը և կատարմանը առնչություն ունեցող բոլոր անձանց բացահայտելու, ինչպես նաև պատվիրատուներին գտնելու ուղղությամբ։
ԼԺՀ-ի բնակիչը ծրագրում էր ՌԴ բարձրաստիճան զինծառայողի սպանել
Լրահոս
0