https://arm.sputniknews.ru/20250821/bantakhcum-dzajnagrel-en-bagrat-ev-miqajel-srbazanneri-zrujcy-92608820.html
Բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցը
Բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցը
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը նշեց, որ ձայնագրության մեջ կարող է անձնական խոստովանություն լինել։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T16:08+0400
2025-08-21T16:08+0400
2025-08-21T16:12+0400
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
պատժախուց
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/90993422_0:0:900:506_1920x0_80_0_0_e2790fb83e5f0e591d1de4a0c31ca2d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցն ու կցել գործի նյութերին։ Այսօր դատավարության ընթացքում այդ մասին ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։Ըստ նրա՝ ձայնագրություններում որևէ բան վստահաբար չկա, թեպետ կարող էր անձնական խոստովանություն լինել, սակայն իշխանությունները, իրավապահ համակարգը, բոլոր նրանք, ովքեր մասնակից են այս ամենին, դրա վրայով էլ են անցել։ Շեշտեց՝ նրանց համար պաշտոն, փող, տուն պահելն ավելի թանկ է, քան պատիվ ու կենսագրություն պահելը։Նշենք, որ նախնական կալանքի ընթացքում Բագրատ և Միքայել սրբազաններին տեղավորել էին նույն խցում։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Փաստաբանները կբողոքարկեն Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու որոշումըՀունիսի 27-ին էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/05/90993422_77:0:837:570_1920x0_80_0_0_f7e38001e6139300bcf822a4d68d3bc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, պատժախուց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, պատժախուց, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցը
16:08 21.08.2025 (Թարմացված է: 16:12 21.08.2025) Բագրատ սրբազանը նշեց, որ ձայնագրության մեջ կարող է անձնական խոստովանություն լինել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցն ու կցել գործի նյութերին։ Այսօր դատավարության ընթացքում այդ մասին ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Էնքան էս գործի տակ ոչինչ չկա խեղճերին, որ ձայնագրություններ են արել իմ և Միքայել սրբազանի խոսակցությունը, երկու եղբոր խոսակցությունը, միգուցե և անձնական կյանքի խոստովանություն և բերել, կցել են մեր գործերին՝ ըստ մեր տեղեկությունների։ Այ սա է ձեր որակը, ես խղճում եմ, մեղք է մեր պետությունը, մեղք է մեր կյանքն ու էսքան ժողովուրդը, որ հանձնվել է ձեզ։ Այդ աստիճանի նենգ եք»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ըստ նրա՝ ձայնագրություններում որևէ բան վստահաբար չկա, թեպետ կարող էր անձնական խոստովանություն լինել, սակայն իշխանությունները, իրավապահ համակարգը, բոլոր նրանք, ովքեր մասնակից են այս ամենին, դրա վրայով էլ են անցել։ Շեշտեց՝ նրանց համար պաշտոն, փող, տուն պահելն ավելի թանկ է, քան պատիվ ու կենսագրություն պահելը։
Նշենք, որ նախնական կալանքի ընթացքում Բագրատ և Միքայել սրբազաններին տեղավորել էին նույն խցում։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը («հեղաշրջման գործով»)։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Հունիսի 27-ին էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։