00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է Արցախի հարցով պայքարը վերակառուցել և շարժվել առկա իրողությանը համարժեք. Աբրահամյան

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2025
Բաժանորդագրվել
Աբրահամյանի խոսքով` Արցախի էջն այնքան ժամանակ փակ չի լինի, քանի դեռ արցախցիները բոլոր հասանելի միջոցներով` համայն հայության աջակցությամբ, կպայքարեն
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Հիմա պետք է Արցախի հարցով պայքարը վերակառուցել և շարժվել առկա իրողություններին համարժեք: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով` արցախցիների պայքարն ինքնորոշման իրավունքի հռչակման և իրացման ուղղությամբ միայն ադրբեջանական նարատիվներով էր տարածքային վեճ ներկայացվում:
«Արցախի հարցը երբեք տարածքային վեճ չի եղել, Արցախն ինքնորոշման ճանապարհը բռնել է այդ ժամանակվա խորհրդային օրենսդրության և միջազգային իրավունքի հիման վրա: Արցախի էջն այնքան ժամանակ փակ չի լինի, քանի դեռ արցախցիները բոլոր հասանելի միջոցներով` համայն հայության աջակցությամբ, կպայքարեն: Այլ հարց է, որ Հայաստանի այս իշխանությունը հայտարարում է, որ ինքը գաղափարաբանական ու արժեհամակարգային առումով այլ դաշտում է և ինքը այդ թեմայից դուրս է գալիս»,– ասել է Աբրահամյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն գալուց հետո հայտարարել էր, թե ինքը չի կարող Արցախի հետ կապված որոշում կայացնել, քանի որ իրեն արցախցիները ընտրելու իրավունք ու հնարավորություն չեն ունեցել։ Սակայն Աբրահամյանը նկատեց, որ այս ասելուց հետո Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն է ստորագրել, 2022-ի հոկտեմբեր` Պրահայի գագաթնաժողով, հետո Վաշինգտոնյան պայմանավորվածություններ , որոնք Աբրահամյանը կապիտուլյացիոն փաստաթղթեր է որակում։
«Կրկնում եմ` ի սկզբանե Արցախի հարցը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի եղել, որ ՀՀ որևէ իշխանություն որոշի զիջել և վերջ, ուղղակի նախորդ իշխանությունների դեպքում Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը` դրանից բխող քայլերով»,– նշել է Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում ասել էր, թե առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։
Լրահոս
0