https://arm.sputniknews.ru/20250820/patvvo-blury-rusastani-ev-hajastani-eghbajrutjan-khvorhrdanishy-nshum-e-veratsnndi-15-amjaky-92568970.html
Պատվո բլուրը. Ռուսաստանի և Հայաստանի եղբայրության խորհրդանիշը նշում է վերածննդի 15-ամյակը
Պատվո բլուրը. Ռուսաստանի և Հայաստանի եղբայրության խորհրդանիշը նշում է վերածննդի 15-ամյակը
Sputnik Արմենիա
Ռուս զինվորականների ներկայությունը Գյումրիում պատմության բնական շարունակությունն է և Հարավային Կովկասում ռազմավարական անվտանգության հիմքը, հայտարարել է Տիտովը: 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T13:38+0400
2025-08-20T13:38+0400
2025-08-20T13:38+0400
գյումրի
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռազմաբազա
իգոր տիտով
ռուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92567248_106:644:1237:1280_1920x0_80_0_0_1997ecdc55ecd41c7359c536b1611c4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Գյումրիում հանդիսավոր միջոցառումներ են կայացել՝ նվիրված Պատվո բլրի՝ 19-րդ դարում Կովկասյան պատերազմների ժամանակ զոհված ռուս զինվորների հուշարձանի վերականգնման 15-ամյակին:Արարողությանը մասնակցել են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը, Լենինականի սահմանապահ ջոկատի պետ Եգոր Ակինշինը և փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և ողջույնի խոսքով դիմել են քաղաքի բնակիչներին և զինծառայողներին:Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն իր ելույթում նշել է, որ Պատվո Բլուրը, 102-րդ ռազմակայանը, տեղի սահմանապահները և բուն Գյումրի քաղաքը ընդհանուր փառավոր պատմության մի մասն են, Հայաստանում ռուսական հոգևոր ժառանգության աղբյուրը, ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունը, ինչպես նաև հիշեցում՝ ավագ սերունդների հերոսության մասին։Տիտովի խոսքով՝ քրիստոնեական հավատքի ընդհանրությունը կարևոր դեր է խաղացել երկու ժողովուրդների կամքի և ուժերի պատմական միավորման գործում և Ռուսաստանի ու Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունների հիմքն է դարձել։ Նա հիշեցրել է, որ 19-րդ դարից սկսած հայ ժողովուրդն օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն իր հերթին օգնել է հայերին պաշտպանվել և հաստատել իրենց պետականությունը:«Այդ համագործակցությունն արձանագրված է ռուս և հայ ժողովուրդների գենետիկ հիշողության մեջ և հատկապես շոշափելի է այստեղ՝ Գյումրիում»,-նշել է նա:Դիվանագետն ընդգծել է, որ երկու ժողովուրդների եղբայրությունը ծնվել և ամրապնդվել է հենց Գյումրիում, որը 19-րդ դարում բերդաքաղաք էր: Պատվո բլրի վրա այդ ժամանակ ստեղծվել է ռուս զինվորների գերեզմանատուն, որը խորհրդային շրջանում ոչնչացվել է։ Սակայն 2000-ականներին գտնվեցին էնտուզիաստներ, որոնք հիշեցրին հուշահամալիրի վերականգնման անհրաժեշտության մասին։Այսօր Պատվո բլուրը կրկին հիշատակի վայր է։ Դրա վերականգնումը հնարավոր է դարձել հասարակական գործիչների նախաձեռնության, քաղաքի ղեկավարության, 102-րդ ռազմաբազայի, Լենինականի սահմանապահ ջոկատի, Հայաստանում «Գազպրոմի» և «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունների, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Հուշահամալիրի տարածքում տեղադրվել է ռուս հերոսների հուշարձանը, որը պատրաստվել է 1910 թվականին Կարսում կանգնեցված և 1918-ին պայթեցված հուշարձանի օրինակով:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92567248_0:160:1280:1120_1920x0_80_0_0_d9368f7a5db9fef4e4584fdd347fd076.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռազմաբազա, իգոր տիտով, ռուս
գյումրի, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռազմաբազա, իգոր տիտով, ռուս
Պատվո բլուրը. Ռուսաստանի և Հայաստանի եղբայրության խորհրդանիշը նշում է վերածննդի 15-ամյակը
Ռուս զինվորականների ներկայությունը Գյումրիում պատմության բնական շարունակությունն է և Հարավային Կովկասում ռազմավարական անվտանգության հիմքը, հայտարարել է Տիտովը:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Գյումրիում հանդիսավոր միջոցառումներ են կայացել՝ նվիրված Պատվո բլրի՝ 19-րդ դարում Կովկասյան պատերազմների ժամանակ զոհված ռուս զինվորների հուշարձանի վերականգնման 15-ամյակին:
Արարողությանը մասնակցել են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը, Լենինականի սահմանապահ ջոկատի պետ Եգոր Ակինշինը և փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և ողջույնի խոսքով դիմել են քաղաքի բնակիչներին և զինծառայողներին:
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն իր ելույթում նշել է, որ Պատվո Բլուրը, 102-րդ ռազմակայանը, տեղի սահմանապահները և բուն Գյումրի քաղաքը ընդհանուր փառավոր պատմության մի մասն են, Հայաստանում ռուսական հոգևոր ժառանգության աղբյուրը, ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունը, ինչպես նաև հիշեցում՝ ավագ սերունդների հերոսության մասին։
«Գտնվելով այստեղ՝ Պատվո բլրի վրա, մենք հստակ հասկանում ենք, որ Գյումրիում ռուս զինվորականների ներկայությունը պատմության բնական շարունակությունն է և Հարավային Կովկասում ռազմավարական անվտանգության հիմքը»,-ընդգծել է նա:
Տիտովի խոսքով՝ քրիստոնեական հավատքի ընդհանրությունը կարևոր դեր է խաղացել երկու ժողովուրդների կամքի և ուժերի պատմական միավորման գործում և Ռուսաստանի ու Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունների հիմքն է դարձել։ Նա հիշեցրել է, որ 19-րդ դարից սկսած հայ ժողովուրդն օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն իր հերթին օգնել է հայերին պաշտպանվել և հաստատել իրենց պետականությունը:
«Այդ համագործակցությունն արձանագրված է ռուս և հայ ժողովուրդների գենետիկ հիշողության մեջ և հատկապես շոշափելի է այստեղ՝ Գյումրիում»,-նշել է նա:
Դիվանագետն ընդգծել է, որ երկու ժողովուրդների եղբայրությունը ծնվել և ամրապնդվել է հենց Գյումրիում, որը 19-րդ դարում բերդաքաղաք էր: Պատվո բլրի վրա այդ ժամանակ ստեղծվել է ռուս զինվորների գերեզմանատուն, որը խորհրդային շրջանում ոչնչացվել է։ Սակայն 2000-ականներին գտնվեցին էնտուզիաստներ, որոնք հիշեցրին հուշահամալիրի վերականգնման անհրաժեշտության մասին։
Այսօր Պատվո բլուրը կրկին հիշատակի վայր է։ Դրա վերականգնումը հնարավոր է դարձել հասարակական գործիչների նախաձեռնության, քաղաքի ղեկավարության, 102-րդ ռազմաբազայի, Լենինականի սահմանապահ ջոկատի, Հայաստանում «Գազպրոմի» և «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունների, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Հուշահամալիրի տարածքում տեղադրվել է ռուս հերոսների հուշարձանը, որը պատրաստվել է 1910 թվականին Կարսում կանգնեցված և 1918-ին պայթեցված հուշարձանի օրինակով: