https://arm.sputniknews.ru/20250820/irany-rdi-ev-chzhh-i-het-qajler-e-mshakel-mijazgajin-patzhamijvocneri-verakangnman-depqum-agn-92575872.html
Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ
Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Արաղչին նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա։ 20.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-20T17:13+0400
2025-08-20T17:13+0400
2025-08-20T17:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
չինաստան
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_49:150:1537:987_1920x0_80_0_0_ec77959fc5d77ea4c226c6a99fde7b39.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ փոխգործակցության քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:Հուլիսի վերջին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմին առաջարկել է հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ և իր իրավական պարտավորությունները։Նա նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերականգնումը չի ազդի ո՛չ իրանական նավթի արտահանման, ո՛չ էլ բանկային ոլորտի վրա: Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ նման սահմանափակումների հետևանքները կարող են լուրջ լինել Իրանի համար:«Մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի գերագնահատել դրանք։ Պետք չէ մտածել, որ գործի դնելով պատժամիջոցների մեխանիզմը` մեզ վրա կկիրառվեն նոր, ավելի կոշտ տնտեսական սահմանափակումներ, որոնք մենք չենք կարող դիմանալ ... իսկ եվրոպացիներն իրենք են եկել այն եզրակացության, որ պատժամիջոցների վերականգնման այդ մեխանիզմի օգտագործումն այս պահին օգուտ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ այլ երկրների», - ասել է Արաղչին։Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջՀիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:Հիմա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պետք է որոշեն՝ արդյոք պետք է գործարկել ՄԱԿ-ի պատժամիջոցների այսպես կոչված ակնթարթային վերականգնման մեխանիզմը, թե ոչ։Իրանն իր հերթին պահանջում է, որ այդ երկրները հրաժարվեն պատժամիջոցների վերականգնման գաղափարից, եթե ուզում են դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Իրանցի խորհրդարանականները, որպես զսպման գործիք, օրինագիծ են պատրաստել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու համար, եթե «եվրաեռյակն» ակտիվացնի միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը նախատեսված է դեռևս պաշտոնապես գործող 2015 թվականի «միջուկային գործարքով»:
իրանի իսլամական հանրապետություն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90532903_88:0:1404:987_1920x0_80_0_0_2f07d66a6240b8f35672234af17a9e37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, չինաստան, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, չինաստան, աբբաս արաղչի
Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ
17:13 20.08.2025 (Թարմացված է: 17:25 20.08.2025) Արաղչին նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ փոխգործակցության քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Հուլիսի վերջին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Ստամբուլում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իրանական կողմին առաջարկել է հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը կատարի որոշակի պայմաններ և իր իրավական պարտավորությունները։
«Ես չեմ բացառում, որ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը կարող է գործի դրվել։ Մենք այդ թեմայի շուրջ արդեն մի քանի տարի աշխատում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ և համատեղ մշակել ենք միջոցառումների համալիր, որը կիրականացնենք մեխանիզմի գործարկման դեպքում», - ասել Է Արաղչին։
Նա նշել է, որ «եվրաեռյակի» հայտարարությունները սոսկ հոգեբանական ճնշում են Իրանի վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերականգնումը չի ազդի ո՛չ իրանական նավթի արտահանման, ո՛չ էլ բանկային ոլորտի վրա: Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ նման սահմանափակումների հետևանքները կարող են լուրջ լինել Իրանի համար:
«Մենք պետք է փորձենք կանխել այդ հետևանքները։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի գերագնահատել դրանք։ Պետք չէ մտածել, որ գործի դնելով պատժամիջոցների մեխանիզմը` մեզ վրա կկիրառվեն նոր, ավելի կոշտ տնտեսական սահմանափակումներ, որոնք մենք չենք կարող դիմանալ ... իսկ եվրոպացիներն իրենք են եկել այն եզրակացության, որ պատժամիջոցների վերականգնման այդ մեխանիզմի օգտագործումն այս պահին օգուտ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ այլ երկրների», - ասել է Արաղչին։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Հիմա Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պետք է որոշեն՝ արդյոք պետք է գործարկել ՄԱԿ-ի պատժամիջոցների այսպես կոչված ակնթարթային վերականգնման մեխանիզմը, թե ոչ։
Իրանն իր հերթին պահանջում է, որ այդ երկրները հրաժարվեն պատժամիջոցների վերականգնման գաղափարից, եթե ուզում են դեր խաղալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Իրանցի խորհրդարանականները, որպես զսպման գործիք, օրինագիծ են պատրաստել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու համար, եթե «եվրաեռյակն» ակտիվացնի միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը նախատեսված է դեռևս պաշտոնապես գործող 2015 թվականի «միջուկային գործարքով»: