00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին–Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ 2 շաբաթվա ընթացքում. ինչ է քննարկվել ԱՄՆ-ում

© Photo : Social media of the The White HouseԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2025
Բաժանորդագրվել
Եվրոպական երկրների ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների հարցը կախված կլինի անվտանգության երաշխիքներից։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ամփոփելով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների երեկվա բանակցությունները:
Նա նաև տեղեկացրել է, որ Ուկրաինային աջակցել ցանկացողների կոալիցիայի տեսակոնֆերանսը և Եվրոպական խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենան օգոստոսի 19-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը, եթե Մոսկվան հրաժարվի ուկրաինական հակամարտության ավարտից:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հավելել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի: Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ստեղծմանը և ապահովմանը կմասնակցեն նաև ոչ եվրոպական երկրները։ ԱՄՆ-ն այլևս զենք չի տալիս Ուկրաինային, այլ վաճառում է այն եվրոպական երկրների փողերով։
Անդրադառնալով երաշխիքների թեմային՝ Զելենսկին ասել է, որ դրանք կարող են թղթի վրա հայտնվել առաջիկա 7-10 օրվա ընթացքում: Նա նաև հայտարարել է, որ տարածքների հարցը կորոշվի Մոսկվայի և Կիևի միջև, հանդիպման հստակ ամսաթիվ չկա։
«Հենց անվտանգության երաշխիքներից են կախված լինելու Կիևի հաջորդ քայլերը, այդ թվում` տարածքային զիջումների հարցը»,– հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն: Նա հավելել է, որ Թրամփի հետ բանակցություններում Կիևի կոնկրետ զիջումները չեն քննարկվել, ՆԱՏՕ–ին Ուկրաինայի անդամակցությունը այս պահին չի քննարկվում, ինչպես նաև չի քննարկվել եվրոպական և ամերիկյան զինվորականներ Ուկրաինա ուղարկելու թեման:
Հիշեցնենք` այս գիշեր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել։ Այնուհետև համատեղ հանդիպում է անցկացվել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփն ընդհատել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը Պուտինին զանգելու համար։ ՌԴ նախագահի հետ 40 րոպե տևած զրույցից հետո հանդիպումը շարունակվել է։
Լրահոս
0