https://arm.sputniknews.ru/20250819/putini-ev-trampi-zrujcy-tevel-e-mvot-40-rvope-kremly-manramasner-e-hajtnel-92510925.html
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ 40 րոպե. Կրեմլը մանրամասներ է հայտնել
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ 40 րոպե. Կրեմլը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Թրամփը Պուտինինպատմել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների մասին։ 19.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-19T02:17+0400
2025-08-19T02:17+0400
2025-08-19T02:29+0400
յուրի ուշակով
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
հեռախոսազրույց
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92427642_0:0:3243:1825_1920x0_80_0_0_fd7327bab02f675ab3f4778689a34d44.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսզրույցը տևել է մոտ 40 րոպե, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տևել է մոտ 40 րոպե... մոտավորապես։ Զրույցը անկեղծ է եղել և շատ կառուցողական», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։Թրամփը Պուտինինպատմել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների մասին։ Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել Թրամփին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ հյուրընկալության համար։«Թրամփի հետ զրույցում Պուտինը նշել է ԱՄՆ նախագահի ջանքերի կարևորությունը ուկրաինական իրավիճակի կարգավորման գործում։ Նա ջերմորեն շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին Ալյասկայում հանդիպման լավ կազմակերպման, ինչպես նաև դրա ընթացքում ձեռք բերված առաջընթացի համար»,–ասել է Ուշակովը։Հայտնել էինք, որ մինչև հեռախոսազրույցը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց էին ունեցել։Ապա հանդիպումը շարունակվել էր եվրոպացի լիդերների մասնակցությամբ։ ԶԼՄ–ները գրում էին, որ Թրամփն ընդհատել է հանդիպումը Պուտինի հետ խոսելու համար։Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92427642_335:0:3066:2048_1920x0_80_0_0_b0bb32461b115dcb6c451adf12368a79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի ուշակով, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, հեռախոսազրույց, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
յուրի ուշակով, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, հեռախոսազրույց, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ 40 րոպե. Կրեմլը մանրամասներ է հայտնել
02:17 19.08.2025 (Թարմացված է: 02:29 19.08.2025) Թրամփը Պուտինինպատմել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսզրույցը տևել է մոտ 40 րոպե, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տևել է մոտ 40 րոպե... մոտավորապես։ Զրույցը անկեղծ է եղել և շատ կառուցողական», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
Ուշակովի խոսքով` Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններին։
Թրամփը Պուտինինպատմել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ բանակցությունների մասին։ Պուտինն էլ շնորհակալություն է հայտնել Թրամփին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ հյուրընկալության համար։
«Թրամփի հետ զրույցում Պուտինը նշել է ԱՄՆ նախագահի ջանքերի կարևորությունը ուկրաինական իրավիճակի կարգավորման գործում։ Նա ջերմորեն շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին Ալյասկայում հանդիպման լավ կազմակերպման, ինչպես նաև դրա ընթացքում ձեռք բերված առաջընթացի համար»,–ասել է Ուշակովը։
Հայտնել էինք, որ մինչև հեռախոսազրույցը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն
ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկուն։ Նրանք մոտ մեկ ժամ առանձնազրույց էին ունեցել։
Ապա հանդիպումը
շարունակվել էր եվրոպացի լիդերների մասնակցությամբ։ ԶԼՄ–ները գրում էին, որ Թրամփն ընդհատել է հանդիպումը Պուտինի հետ խոսելու համար։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով
նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ
Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում
հսկայական առաջընթաց է գրանցվել։