https://arm.sputniknews.ru/20250819/hhiih-arevtrashrjanarutjuny-mvotenum-e-1-mlrd-dvolari-kvoghmery-nvor-tirakh-en-sahmanel-92531032.html
ՀՀ–ԻԻՀ առևտրաշրջանառությունը մոտենում է 1 մլրդ դոլարի. կողմերը նոր թիրախ են սահմանել
ՀՀ–ԻԻՀ առևտրաշրջանառությունը մոտենում է 1 մլրդ դոլարի. կողմերը նոր թիրախ են սահմանել
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարներին: 19.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-19T14:32+0400
2025-08-19T14:32+0400
2025-08-19T14:39+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92564809_0:166:1600:1066_1920x0_80_0_0_e9cd85a585644839d424da2aad6a1da7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնեն 1, ապա 3 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այսօր Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ իր ելույթում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ–ԻԻՀ ռազմավարական համագործակցության ծրագրերի շարքում Փաշինյանը նշեց Քաջարան– Ագարակ 32 կմ ճանապարհահատվածը, որի շինարարությունն իրականացնում է իրանական ընկերությունը։ Նա նաև հայտնեց, որ, հաշվի առնելով երկու երկրների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը, Փեզեշքիանի հետ համաձայնություն են ձեռք բերել ՀՀ–Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։Իրանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում քննարկվել է նաև Էներգետիկ ոլորտի ընթացիկ համագործակցության կարևոր նախագիծը` ՀՀ–ԻԻՀ էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որի վերաբերյալ, ՀՀ վարչապետի խոսքով, կա հստակ ըմբռնում այն հնարավորինս շուտ ավարտելու ու շահագործման հանձնելու վերաբերյալ։ Նշենք, որ այս նախագիծը ևս իրականացնում է իրանական կողմը։«Այս էլեկտրագծի շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան »,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության խորացման շնորհիվ հնարավոր կլինի առաջիկայում կյանքի կոչել նոր համատեղ ծրագրեր` ի շահ երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների։Հիշեցնենք` Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նեղ կազմով հանդիպումը։ Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։Այցի շրջանակում Երևանում այսօր հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92564809_75:0:1496:1066_1920x0_80_0_0_ccf1af83d630f3f7e1f8388a97d22bca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նիկոլ փաշինյան
ՀՀ–ԻԻՀ առևտրաշրջանառությունը մոտենում է 1 մլրդ դոլարի. կողմերը նոր թիրախ են սահմանել
14:32 19.08.2025 (Թարմացված է: 14:39 19.08.2025) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարներին:
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնեն 1, ապա 3 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այսօր Իրանի նախագահի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ իր ելույթում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք 1 մլրդ–ի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ։ Այս իմաստով ԵԱՏՄ–Իրան ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարներին»,– ասաց ՀՀ վարչապետը։
ՀՀ–ԻԻՀ ռազմավարական համագործակցության ծրագրերի շարքում Փաշինյանը նշեց Քաջարան– Ագարակ 32 կմ ճանապարհահատվածը, որի շինարարությունն իրականացնում է իրանական ընկերությունը։ Նա նաև հայտնեց, որ, հաշվի առնելով երկու երկրների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը, Փեզեշքիանի հետ համաձայնություն են ձեռք բերել ՀՀ–Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։
Իրանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում քննարկվել է նաև Էներգետիկ ոլորտի ընթացիկ համագործակցության կարևոր նախագիծը` ՀՀ–ԻԻՀ էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որի վերաբերյալ, ՀՀ վարչապետի խոսքով, կա հստակ ըմբռնում այն հնարավորինս շուտ ավարտելու ու շահագործման հանձնելու վերաբերյալ։ Նշենք, որ այս նախագիծը ևս իրականացնում է իրանական կողմը։
«Այս էլեկտրագծի շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան »,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության խորացման շնորհիվ հնարավոր կլինի առաջիկայում կյանքի կոչել նոր համատեղ ծրագրեր` ի շահ երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների։
Հիշեցնենք` Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով
Հայաստան է ժամանել երեկ։ Երեկոյան նա
այցելել է Կապույթ մզկիթ և նամազ արել։
Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է
նեղ կազմով հանդիպումը։ Այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։
Այցի շրջանակում Երևանում այսօր
հայ-իրանական գործարար համաժողով է անցկացվելու։
Փեզեշքիանը Հայաստանից կմեկնի Բելառուս։