00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը

© Photo : official site of the President of IRIՖարզանե Սադեղ
Ֆարզանե Սադեղ - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2025
Բաժանորդագրվել
Երևանը և Թեհրանը խորացնում են տրանսպորտային համագործակցությունը, նոր նախագծեր են քննարկվել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը։ «Tasnim»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, որը Երևանում է գտնվում ԻԻՀ–ի պաշտոնական պատվիրակության կազմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են։
Ինչպես նշել է Սադեղը, նախնական համաձայնեցված են Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գործող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարեկարգման, ինչպես նաև բեռնատարների համար տուրքերի վերանայման հարցերը։
«Այս քայլերը թույլ կտան հեշտացնել բեռնափոխադրողների աշխատանքը և լիարժեք տարանցիկ փաթեթ ձևավորել։ Փաթեթի կազմումը կավարտվի առաջիկա ամիսներին», – ասել է իրանցի նախարարը։
Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղային նախագծերին։ Սադեղը ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գիծը։ Իրանում ճանապարհն արդեն հասնում է Ջուլֆա, իսկ Ջուլֆա-Երևան ուղղությունը հաստատվել է։
Բացի այդ, կողմերը պատրաստվում են օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հուշագիր ստորագրել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով` օրակարգում ներառված է նաև համագործակցությունը նավահանգստային ենթակառուցվածքների ոլորտում։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերին գտնվող Իրանի հարավային նավահանգիստների լոգիստիկ ներուժը։
«Այս նախաձեռնությունները ամուր հիմք կստեղծեն Իրանի, Հայաստանի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև տարանցումը զարգացնելու համար», – նշել է Սադեղը։
Միևնույն ժամանակ Երևանում համաձայնեցվել է նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Երևանը և Թեհրանը շարունակում են քննարկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական կողմերը։
Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի նախագծային աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին։ Երևանում քննարկվել է նաև 1995 թվականին կառուցված գործող կամրջի կողքին զուգահեռ շինարարության հնարավորությունը։
Լրահոս
0