https://arm.sputniknews.ru/20250819/erevany-iranakan-kvoghmin-vstahecrel-e-vor-teghjak-e-tehrani-karmir-gtseri-masin-92539149.html
Երևանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին
Երևանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին
Sputnik Արմենիա
Կողմերը քննարկել են նաև տարանցիկ փոխադրումները և երթուղիները, ինչպես նաև անդրադարձել են Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին։ 19.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-19T16:47+0400
2025-08-19T16:47+0400
2025-08-19T17:56+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92537929_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc867139c5d11b55088900ab075cc849.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին։ Երևանում Իրանի կառավարական լրագրողների հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։«Մենք շատ լուրջ բանակցություններ ենք անցկացրել։ Քննարկել ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ առևտուր, ներդրումներ, տեխնիկական և ինժեներական նախագծերի իրականացում», - ասել է նա։Նրա խոսքով՝ անդրադարձել են նաև տարանցիկ փոխադրումների և երթուղիների թեմաներին, իսկ Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներն առանձին են քննարկվել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92537929_113:0:1536:1067_1920x0_80_0_0_7cac2f8272672f96c34f83fd982c9f4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աբբաս արաղչի
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աբբաս արաղչի
Երևանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին
16:47 19.08.2025 (Թարմացված է: 17:56 19.08.2025) Կողմերը քննարկել են նաև տարանցիկ փոխադրումները և երթուղիները, ինչպես նաև անդրադարձել են Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին։ Երևանում Իրանի կառավարական լրագրողների հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք շատ լուրջ բանակցություններ ենք անցկացրել։ Քննարկել ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ առևտուր, ներդրումներ, տեխնիկական և ինժեներական նախագծերի իրականացում», - ասել է նա։
Նրա խոսքով՝ անդրադարձել են նաև տարանցիկ փոխադրումների և երթուղիների թեմաներին, իսկ Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներն առանձին են քննարկվել։
«Երևանը անհրաժեշտ երաշխիքներ տվեց, որ տեղյակ է Իրանի «կարմիր գծերի» մասին, և վստահեցրեց, որ միշտ հաշվի կառնի դրանք։ Հայաստանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքից որևէ սպառնալիք լինի Իրանին», - ասել է Արաղչին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։