https://arm.sputniknews.ru/20250819/aphn-husvov-e-vor-erevann-u-baqun-shutvov-khaghaghutjan-hamadzajnagir-kstvoragren-lebedev-92522551.html
ԱՊՀ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Լեբեդև
ԱՊՀ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Լեբեդև
Sputnik Արմենիա
Կազմակերպությունը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսուհետ ավելի ակտիվ կկարողանան մասնակցել ԱՊՀ–ի գործունեությանը։ 19.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-19T12:21+0400
2025-08-19T12:21+0400
2025-08-19T12:21+0400
հայաստան
ադրբեջան
սերգեյ լեբեդև
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81613384_0:0:1601:901_1920x0_80_0_0_c299d1d6f3828de0bda2fdcbea3bf83e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կծառայեն խաղաղության համաձայնագրի համար։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կազմակերպության երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստից առաջ։Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա ԱՊՀ գծով բարձրագույն մարմինների ավելի լիարժեք նիստեր անցկացնել այդ հանրապետությունների տարածքում։Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ավելի ակտիվ մասնակցել ԱՊՀ–ի գործունեությանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81613384_0:0:1491:1118_1920x0_80_0_0_74705337ce8e1fce86d5e141b659eaba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան, ադրբեջան, սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ԱՊՀ–ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Լեբեդև
Կազմակերպությունը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսուհետ ավելի ակտիվ կկարողանան մասնակցել ԱՊՀ–ի գործունեությանը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կծառայեն խաղաղության համաձայնագրի համար։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կազմակերպության երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստից առաջ։
«Ինչպես ժամանակին բոլորս գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, այնպես էլ հիմա մենք մեծ գոհունակությամբ ընդունեցինք համատեղ համաձայնագրի ստորագրումը։ Կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման փուլերից մեկն է և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին իրականացվող փուլերից մեկը»,– ասել է նա։
Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա ԱՊՀ գծով բարձրագույն մարմինների ավելի լիարժեք նիստեր անցկացնել այդ հանրապետությունների տարածքում։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ավելի ակտիվ մասնակցել ԱՊՀ–ի գործունեությանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։