https://arm.sputniknews.ru/20250819/hajastann-u-irany-hamadzajnecrel-en-araqsi-vrajvov-erkrvord-kamurj-karucelu-harcy-92529004.html
Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը
Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը
Sputnik Արմենիա
Երևանը և Թեհրանը խորացնում են տրանսպորտային համագործակցությունը, նոր նախագծեր են քննարկվել։ 19.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-19T13:54+0400
2025-08-19T13:54+0400
2025-08-19T13:55+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
«արաքս» թռչնաֆաբրիկա
կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92526200_0:167:1600:1067_1920x0_80_0_0_403b2c33fea1d02eb3163c55b680438f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը։ «Tasnim»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, որը Երևանում է գտնվում ԻԻՀ–ի պաշտոնական պատվիրակության կազմում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են։Ինչպես նշել է Սադեղը, նախնական համաձայնեցված են Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գործող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարեկարգման, ինչպես նաև բեռնատարների համար տուրքերի վերանայման հարցերը։Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղային նախագծերին։ Սադեղը ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գիծը։ Իրանում ճանապարհն արդեն հասնում է Ջուլֆա, իսկ Ջուլֆա-Երևան ուղղությունը հաստատվել է։Բացի այդ, կողմերը պատրաստվում են օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հուշագիր ստորագրել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով` օրակարգում ներառված է նաև համագործակցությունը նավահանգստային ենթակառուցվածքների ոլորտում։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերին գտնվող Իրանի հարավային նավահանգիստների լոգիստիկ ներուժը։«Այս նախաձեռնությունները ամուր հիմք կստեղծեն Իրանի, Հայաստանի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև տարանցումը զարգացնելու համար», – նշել է Սադեղը։Միևնույն ժամանակ Երևանում համաձայնեցվել է նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Երևանը և Թեհրանը շարունակում են քննարկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական կողմերը։Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի նախագծային աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին։ Երևանում քննարկվել է նաև 1995 թվականին կառուցված գործող կամրջի կողքին զուգահեռ շինարարության հնարավորությունը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92526200_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9e17944e9d915bfcc919b3f1e9bfb55c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «արաքս» թռչնաֆաբրիկա, կամուրջ
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «արաքս» թռչնաֆաբրիկա, կամուրջ
Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը
13:54 19.08.2025 (Թարմացված է: 13:55 19.08.2025) Երևանը և Թեհրանը խորացնում են տրանսպորտային համագործակցությունը, նոր նախագծեր են քննարկվել։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են
Արաքս գետի վրայով երկրորդ կամուրջ կառուցելու հարցը։ «Tasnim»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, որը Երևանում է գտնվում ԻԻՀ–ի պաշտոնական պատվիրակության կազմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են։
Ինչպես նշել է Սադեղը, նախնական համաձայնեցված են Նորադուզում երկրորդ կամրջի կառուցման, գործող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարեկարգման, ինչպես նաև բեռնատարների համար տուրքերի վերանայման հարցերը։
«Այս քայլերը թույլ կտան հեշտացնել բեռնափոխադրողների աշխատանքը և լիարժեք տարանցիկ փաթեթ ձևավորել։ Փաթեթի կազմումը կավարտվի առաջիկա ամիսներին», – ասել է իրանցի նախարարը։
Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղային նախագծերին։ Սադեղը ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գիծը։ Իրանում ճանապարհն արդեն հասնում է Ջուլֆա, իսկ Ջուլֆա-Երևան ուղղությունը հաստատվել է։
Բացի այդ, կողմերը պատրաստվում են օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հուշագիր ստորագրել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով` օրակարգում ներառված է նաև համագործակցությունը նավահանգստային ենթակառուցվածքների ոլորտում։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերին գտնվող Իրանի հարավային նավահանգիստների լոգիստիկ ներուժը։
«Այս նախաձեռնությունները ամուր հիմք կստեղծեն Իրանի, Հայաստանի, Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև տարանցումը զարգացնելու համար», – նշել է Սադեղը։
Միևնույն ժամանակ Երևանում համաձայնեցվել է նաև Պարսից ծոց-Սև ծով ավտոմոբիլային և երկաթուղային միջանցքի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Երևանը և Թեհրանը շարունակում են քննարկել Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական կողմերը։
Հիշեցնենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի նախագծային աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին։ Երևանում քննարկվել է նաև 1995 թվականին կառուցված գործող կամրջի կողքին զուգահեռ շինարարության հնարավորությունը։