https://arm.sputniknews.ru/20250819/mahvan-elqvov-vtar-erevansevan-tshanaparhin-varvordi-din-durs-en-berel-prkararnery-92511839.html
Մահվան ելքով վթար Երևան–Սևան ճանապարհին. վարորդի դին դուրս են բերել փրկարարները
Մահվան ելքով վթար Երևան–Սևան ճանապարհին. վարորդի դին դուրս են բերել փրկարարները
Sputnik Արմենիա
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։ 19.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-19T08:44+0400
2025-08-19T08:44+0400
2025-08-19T08:47+0400
հայաստան
երևան
սևան
վթար
վարորդ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92511674_0:130:2500:1536_1920x0_80_0_0_114ce42dbee7a7a162e0ae5b5d76bcf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Երևան–Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 03:27-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, երթևեկելի հատվածից հեռացրել երկաթե արգելապատնեշները, ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամայիս Դավթյանն է։Արագածոտնի մարզում բախվել են «ԿամԱԶ»–ն ու «Օպելը». կա մեկ զոհ, մեկ տուժած
երևան
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92511674_141:0:2361:1665_1920x0_80_0_0_c1eda3697ee01f36515e4b909a6895cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, սևան, վթար, վարորդ, մահ
հայաստան, երևան, սևան, վթար, վարորդ, մահ
Մահվան ելքով վթար Երևան–Սևան ճանապարհին. վարորդի դին դուրս են բերել փրկարարները
08:44 19.08.2025 (Թարմացված է: 08:47 19.08.2025) Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Երևան–Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 03:27-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, երթևեկելի հատվածից հեռացրել երկաթե արգելապատնեշները, ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամայիս Դավթյանն է։