https://arm.sputniknews.ru/20250818/trampy-hajtararel-e-vor-chi-khvosi-nato-in-ukrainaji-andamakcelu-masin-92505793.html
Թրամփը հայտարարել է, որ չի խոսի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին
Թրամփը հայտարարել է, որ չի խոսի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին
Sputnik Արմենիա
ԱՄն առաջնորդը չի ցանկանում դիտարկել ՆԱՏՕ-ի գծով Կիևին երաշխիքներ տրամադրելու տարբերակը։ 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T22:34+0400
2025-08-18T22:34+0400
2025-08-18T22:35+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
նատօ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92504145_0:60:1600:960_1920x0_80_0_0_e4d65b705571d9f337fe7eb256aecca5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի խոսի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին։Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը «շատ լավ պաշտպանություն» է խոստանում խաղաղ կարգավորման շրջանակում։ ԱՄՆ նախագահը նաև հակված չէ քննարկելու ՆԱՏՕ-ի գծով Կիևի համար անվտանգության երաշխիքները։Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչու է պետք անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ի գծով, եթե Վաշինգտոնում հավաքված Եվրոպայի առաջնորդները ցանկանում են օգնել այդ հարցում։ Ինչպես հայտնի է, Զելենսկուց հետո Թրամփը մտադիր է ընդունել ԵՄ մի շարք երկրների և Մեծ Բրիտանիայի առաջնորդներին, որոնք գտնվում են Վաշինգտոնում։Թրամփը նաև հայտնել է, որ Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումներից հետո նա անմիջապես կզանգահարի Պուտինին։ՌԴ–ն և Ուկրաինան ուզում են, որ հակամարտությունն ավարտվի. Թրամփի և Զելենսկու հանդիպումըՀիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում հսկայական առաջընթաց է գրանցվել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92504145_176:0:1600:1068_1920x0_80_0_0_42567e1c6274fb1ee970da53c218c4e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, նատօ, ռուսաստան
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, նատօ, ռուսաստան
Թրամփը հայտարարել է, որ չի խոսի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին
22:34 18.08.2025 (Թարմացված է: 22:35 18.08.2025) ԱՄն առաջնորդը չի ցանկանում դիտարկել ՆԱՏՕ-ի գծով Կիևին երաշխիքներ տրամադրելու տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի խոսի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին։
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը «շատ լավ պաշտպանություն» է խոստանում խաղաղ կարգավորման շրջանակում։ ԱՄՆ նախագահը նաև հակված չէ քննարկելու ՆԱՏՕ-ի գծով Կիևի համար անվտանգության երաշխիքները։
«Չգիտեմ, թե ինչու է պետք անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ի գծով, այստեղ Եվրոպայից առաջնորդներ են հավաքվել, նրանք ուզում են օգնել այս հարցում», - ասել է նա։
Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչու է պետք անվտանգության երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ի գծով, եթե Վաշինգտոնում հավաքված Եվրոպայի առաջնորդները ցանկանում են օգնել այդ հարցում։ Ինչպես հայտնի է, Զելենսկուց հետո Թրամփը մտադիր է ընդունել ԵՄ մի շարք երկրների և Մեծ Բրիտանիայի առաջնորդներին, որոնք գտնվում են Վաշինգտոնում։
Թրամփը նաև հայտնել է, որ Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումներից հետո նա անմիջապես կզանգահարի Պուտինին։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով
նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե:
Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, որ
Թրամփի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում, իսկ Թրամփն իր հերթին ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո մի շարք, այդ թվում՝ ուկրաինական թեմային և միջուկային համաձայնագրերին վերաբերող հարցերում
հսկայական առաջընթաց է գրանցվել։