https://arm.sputniknews.ru/20250818/tashir-arenaum-samvel-karapetjani-60-amjakin-nvirvats-baregvortsakan-hamerg-teghi-unecav-92500494.html
«Tashir Arena»–ում Սամվել Կարապետյանի 60-ամյակին նվիրված բարեգործական համերգ անցկացվեց
«Tashir Arena»–ում Սամվել Կարապետյանի 60-ամյակին նվիրված բարեգործական համերգ անցկացվեց
Sputnik Արմենիա
Կարապետյանի խնդրանքով բեմը մեկ օրով բացվեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 1200 պատանիների համար։ 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T19:39+0400
2025-08-18T19:39+0400
2025-08-18T19:43+0400
հայաստան
կրկես
տաթևիկ կարապետյան
երեխա
սամվել կարապետյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92495374_0:0:801:450_1920x0_80_0_0_0d2ab44fa9f05f410c135662a77675e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի կրկեսի վերանորոգված հարթակում՝ «Tashir Arena»–ում, այսօր «Երեխաները երեխաների համար» խորագրով բարեգործական համերգ անցկացվեց` նվիրված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 60-ամյակին։Կազմակերպիչները նշեցին, որ միջոցառումը նոր բեմի պաշտոնական բացումը չէ. կրկեսն իր դռները մեկ օրով է բացել հոբելյարի խնդրանքով։ Համերգին մասնակցեցին 1200 երեխաներ Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Վանաձորից, Գյումրիից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից, Երևանից և այլ քաղաքներից։ Հյուրերի թվում էին բազմազավակ ընտանիքների երեխաներ, Արցախից տեղահանվածների ընտանիքներ, զոհված զինծառայողների և մարտում վիրավորված զինծառայողների երեխաներ։«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ և նախագծի հեղինակ Տաթևիկ Կարապետյանը ընդգծեց, որ տոնը նվիրված է երեխաներին, որոնց համար էլ հենց ստեղծվել է նոր հարթակը։ Իր ուղերձում նա կոչ արեց երեխաներին համարձակորեն երազել և հավատալ հրաշքներին։«Երազանքները թևեր են, որոնք օգնում են թռչել։ Նայեք այս զարմանահրաշ բեմին։ Իմ երազանքն էր, որ Հայաստանում հայտնվի անկեղծ զգացմունքների և ուրախության մի վայր։ Այսօր այն իրականացել է, քանի որ դուք այստեղ եք։ Մի՛ դադարեք երազել և գործել, միայն այդպես են հնարավոր հրաշքները», – ասաց Տաթևիկ Կարապետյանը։Երևանի նոր կրկեսը կբացվի անկախության տոնին ընդառաջ կամ մի քանի օր հետո. Նարեկ ԿարապետյանԾրագրում հատուկ տեղ էին զբաղեցրել Գևորգ Գինոսյանի և Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոցների սաների ելույթները։Պետրոսյանի անվան դպրոցի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշեց, որ իր սաների մասնակցությունը նման միջոցառմանը հատկապես կարևոր է։Նրա խոսքով՝ նոր հարթակը թույլ կտա երիտասարդ արտիստներին բացահայտել իրենց ունակությունները և դրանք վերածել մասնագիտական մեծ նվաճումների։Գինոսյանի անվան դպրոցի գեղարվեստական ղեկավար Ավետիս Գինոսյանն իր հերթին ընդգծեց, որ «Tashir Arena»–ն երիտասարդ արտիստներին ոչ միայն ելույթ ունենալու, այլև համաշխարհային մակարդակի վարպետների կողքին աշխատելու հնարավորություն է ընձեռում։Իշխանություններն ուզում են հիմա էլ «Տաշիրին» պատկանող կրկեսի շենքը պետականացնել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92495374_72:0:672:450_1920x0_80_0_0_8060a5262fa4670781cd85922854417c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կրկես, տաթևիկ կարապետյան, երեխա, սամվել կարապետյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, կրկես, տաթևիկ կարապետյան, երեխա, սամվել կարապետյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
«Tashir Arena»–ում Սամվել Կարապետյանի 60-ամյակին նվիրված բարեգործական համերգ անցկացվեց
19:39 18.08.2025 (Թարմացված է: 19:43 18.08.2025) Կարապետյանի խնդրանքով բեմը մեկ օրով բացվեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 1200 պատանիների համար։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երևանի կրկեսի վերանորոգված հարթակում՝ «Tashir Arena»–ում, այսօր «Երեխաները երեխաների համար» խորագրով բարեգործական համերգ անցկացվեց` նվիրված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 60-ամյակին։
Կազմակերպիչները նշեցին, որ միջոցառումը նոր բեմի պաշտոնական բացումը չէ. կրկեսն իր դռները մեկ օրով է բացել հոբելյարի խնդրանքով։ Համերգին մասնակցեցին 1200 երեխաներ Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Վանաձորից, Գյումրիից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից, Երևանից և այլ քաղաքներից։ Հյուրերի թվում էին բազմազավակ ընտանիքների երեխաներ, Արցախից տեղահանվածների ընտանիքներ, զոհված զինծառայողների և մարտում վիրավորված զինծառայողների երեխաներ։
«Ես շատ կցանկանայի, որ այս օրը այստեղ հնարավորինս շատ ուրախություն լիներ։ Թող նոր բեմը առաջին անգամ լցվի երեխաների ծիծաղով։ Եվ եթե գոնե մեկ երեխա իրեն երջանիկ զգա, նշանակում է` ամեն բան իզուր չէր», – նշել է Սամվել Կարապետյանն իր ուղերձում, որը ընթերցվեց բեմից։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ և նախագծի հեղինակ Տաթևիկ Կարապետյանը ընդգծեց, որ տոնը նվիրված է երեխաներին, որոնց համար էլ հենց ստեղծվել է նոր հարթակը։ Իր ուղերձում նա կոչ արեց երեխաներին համարձակորեն երազել և հավատալ հրաշքներին։
«Երազանքները թևեր են, որոնք օգնում են թռչել։ Նայեք այս զարմանահրաշ բեմին։ Իմ երազանքն էր, որ Հայաստանում հայտնվի անկեղծ զգացմունքների և ուրախության մի վայր։ Այսօր այն իրականացել է, քանի որ դուք այստեղ եք։ Մի՛ դադարեք երազել և գործել, միայն այդպես են հնարավոր հրաշքները», – ասաց Տաթևիկ Կարապետյանը։
Ծրագրում հատուկ տեղ էին զբաղեցրել Գևորգ Գինոսյանի և Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոցների սաների ելույթները։
Պետրոսյանի անվան դպրոցի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշեց, որ իր սաների մասնակցությունը նման միջոցառմանը հատկապես կարևոր է։
«Գործի նկատմամբ իսկական սերը ծնվում է միայն այնտեղ, որտեղ գնահատում են տաղանդը», – ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նոր հարթակը թույլ կտա երիտասարդ արտիստներին բացահայտել իրենց ունակությունները և դրանք վերածել մասնագիտական մեծ նվաճումների։
Գինոսյանի անվան դպրոցի գեղարվեստական ղեկավար Ավետիս Գինոսյանն իր հերթին ընդգծեց, որ «Tashir Arena»–ն երիտասարդ արտիստներին ոչ միայն ելույթ ունենալու, այլև համաշխարհային մակարդակի վարպետների կողքին աշխատելու հնարավորություն է ընձեռում։