https://arm.sputniknews.ru/20250818/rusastani-ev-nvor-nakhijevani-temy-krkin-kvoch-e-arel-azat-ardzakel-samvel-karapetjanin-92503368.html
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կրկին կոչ է արել ազատ արձակել Սամվել Կարապետյանին
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կրկին կոչ է արել ազատ արձակել Սամվել Կարապետյանին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, թեմական խորհրդի անդամների և հավատացյալների... 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T21:07+0400
2025-08-18T21:07+0400
2025-08-18T21:09+0400
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
սամվել կարապետյան
ծնունդ
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90973408_0:83:1600:983_1920x0_80_0_0_c878442ef91d9f908f0b2b3ee34b42d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, թեմական խորհրդի անդամների և հավատացյալների անունից շնորհավորել է գործարար Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան արագ ազատվել անարդար դատաստանից, հայտնում է կրոնական կազմակերպության կայքը։Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել ՀՀ իշխանություններին ուշքի գալ և անհապաղ դադարեցնել իրենց հակասահմանադրական գործունեությունը, որը հիմնված է վրեժխնդրության վրա: Նա բացահայտ կամայականություն է որակել անձի քրեական հետապնդումը ազգային սրբությունների և եկեղեցու հանդեպ իր նվիրվածության համար:Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։Աղոթքներով Ձեզ հետ ենք․ կաթողիկոսը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյակը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90973408_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7cfad7422c63a50a1e1c035935071555.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, սամվել կարապետյան, ծնունդ, դատ
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, սամվել կարապետյան, ծնունդ, դատ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, թեմական խորհրդի անդամների և հավատացյալների անունից շնորհավորել է գործարար Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան արագ ազատվել անարդար դատաստանից, հայտնում է կրոնական կազմակերպության կայքը։
«Ջերմ աղոթք եմ հղում ամենակարող Աստծուն ձեր առողջության, անվտանգության և անարդար, չարամիտ դատապարտումից արագ ազատվելու համար։ Այս աղոթքը բխում է բոլոր իրական հայերի հոգիներից, որոնք երախտապարտ են ձեզ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և մեր մայր Հայաստանի բարգավաճման գործում ձեր նշանակալի ներդրումի համար։ Այսօր այդ աղոթքն ամբողջ աշխարհում հնչեցնում են հազարավոր անկաշառ մարդիկ, որոնք դավանում են արդարություն և ծառայություն Աստծո տված ճշմարտությանը։ Մենք անսասան ենք Տիրոջ, հայրենիքի, եկեղեցու, ժողովրդի հանդեպ մեր սիրո մեջ և վճռականորեն դատապարտում ենք ակնհայտ անձնական դրդապատճառներով բարեպաշտ մարդկանց հալածանքները», – ասվում է շնորհավորական ուղերձում։
Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել ՀՀ իշխանություններին ուշքի գալ և անհապաղ դադարեցնել իրենց հակասահմանադրական գործունեությունը, որը հիմնված է վրեժխնդրության վրա: Նա բացահայտ կամայականություն է որակել անձի քրեական հետապնդումը ազգային սրբությունների և եկեղեցու հանդեպ իր նվիրվածության համար:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։