https://arm.sputniknews.ru/20250818/ishkhanutjunnern-azdakner-en-hghum-vor-irenq-orenq-khakhtelu-het-khndir-chunen-patgamvavvor-92476633.html
Իշխանությունն ազդակներ է հղում` իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն. պատգամավոր
Իշխանությունն ազդակներ է հղում` իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն. պատգամավոր
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, որը շուրջ 1 ամիս է` կալանքի տակ է։ 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T11:42+0400
2025-08-18T11:42+0400
2025-08-18T11:45+0400
հայաստան
ռուբեն հակոբյան
պատգամավոր
տիգրան աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79864748_0:83:1600:983_1920x0_80_0_0_cd4f0295bff8d87998cf23da93994a0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Պատգամավորը նշել է` վերջին օրինակը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն է, որն առողջական խնդիրներ ունի, սակայն իշխանությունը ձգձգում է պատշաճ բուժզննության անցկացումը: Նրա կարծիքով` իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիրախավորված անձանցով ազդակներ հղի հանրությանն առ այն, որ ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների, իսկ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն:Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավորը հուլիսի 18–ին ձերբակալվեց 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվեց հուլիսի 19–ին։Հուլիսի 22-ին նա կալանավայրից նամակ հղեց` հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79864748_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c970d3cdaafadb12e259aaf11589f239.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն հակոբյան, պատգամավոր, տիգրան աբրահամյան
հայաստան, ռուբեն հակոբյան, պատգամավոր, տիգրան աբրահամյան
Իշխանությունն ազդակներ է հղում` իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն. պատգամավոր
11:42 18.08.2025 (Թարմացված է: 11:45 18.08.2025) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, որը շուրջ 1 ամիս է` կալանքի տակ է։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում: Նման տեսակետ է հայտնել
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա´մ լռում են, կա´մ սահմանափակվում խորհրդանշական տեքստերով: Ավելին` մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում, իսկ դա առաջին հերթին արտահայտվում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժսպասարկումը պատշաճ որակով և օպերատիվությամբ չիրականացնելուն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը նշել է` վերջին օրինակը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն է, որն առողջական խնդիրներ ունի, սակայն իշխանությունը ձգձգում է պատշաճ բուժզննության անցկացումը: Նրա կարծիքով` իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիրախավորված անձանցով ազդակներ հղի հանրությանն առ այն, որ ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների, իսկ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն:
Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավորը
հուլիսի 18–ին ձերբակալվեց 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Ռուբեն Հակոբյանը 2 ամսով
կալանավորվեց հուլիսի 19–ին։
Հուլիսի 22-ին նա կալանավայրից
նամակ հղեց` հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։