https://arm.sputniknews.ru/20250818/inch-e-linelu-aveli-qan-200-qarakusi-km-hh-inqnishkhan-taratsqy-pashinjani-pataskhany-92497366.html
Ի՞նչ է լինելու ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքը. Փաշինյանի պատասխանը
Ի՞նչ է լինելու ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքը. Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T18:34+0400
2025-08-18T18:34+0400
2025-08-18T18:54+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92498983_0:166:1600:1066_1920x0_80_0_0_359f847a6fca285f3f2f9a0040b3c6aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքի հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցություններին։Նա նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով միմյանց սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի` ընդունել են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92498983_37:0:1458:1066_1920x0_80_0_0_cd33b7f47cea43b48a9309ec123b7ccc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան
Ի՞նչ է լինելու ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքը. Փաշինյանի պատասխանը
18:34 18.08.2025 (Թարմացված է: 18:54 18.08.2025) Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող ավելի քան 200 քառակուսի կմ ՀՀ ինքնիշխան տարածքի հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցություններին։
Նա նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով միմյանց սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի` ընդունել են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։
«Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք, որ կան փոխադարձաբար ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման ընթացքում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։