00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետապնդումներն այլևս ոչ մեկին չեն վախեցնում, այլ ավելի են ամրապնդում. Արթուր Սարգսյան

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2025
Բաժանորդագրվել
Պատգամավոր Արթուր Սարգսյանի խոսքով` իր դեմ հարուցվածը ոչ թե քրեական գործ, այլ վրեժխնդրությունն է։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել ու նշել, որ 40 օրից ավելի է, ինչ ինքն ու «Սրբազան պայքարի» մեկ տասնյակից ավելի անդամներ գտնվում են ապօրինի կալանքի տակ։ Նա չի բացառել, որ մի շարք մարդիկ իրոք կարող էին հավատալ, որ «Սրբազան պայքարի» աջակիցների դեմ գործընթացները իսկապես քրեական գործեր են, բայց փաստել է հակառակը։
«Ազգային ժողովի ամբիոնից հայտարարվել էր սպասվող մեծածավալ գործողությունների մասին, ինչ-որ աստղիկների մասին, բայց 30 օրվա ընթացքում նախաքննության ավարտ հայտարարվեց, ու հաստատվեց միայն այն, ինչի մասին ասում էինք մենք։ Ոչ մի մեծածավալ գործողություններ չեն արել, որովհետև այստեղ գործ չկա, որ անեն, ոչ մի աստղիկներ չեն գտել, որովհետև այդ խոսակցությունը ևս մոնտաժել էին։ Սա քրեական գործ չէ, սա քրեական վարույթ չէ, սա ուղղակի վրեժխնդրություն է։ Վրեժխնդրություն այն մարդկանցից, ովքեր չեն ուզում ստորացված ու կեղծ խաղաղություն, վրեժխնդրություն՝ արժանապատիվ խաղաղություն պահանջողներից»,– ասել է Սարգսյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հերքել է իր դեմ հարուցված քրեական գործի հիմքերը, պնդել, որ իշխանությունները չեն կարող ապացուցել այն, ինչի մեջ իրեն մեղադրում են։
«Մենք դուրս էինք եկել այս իշխանությունների դեմ պայքարի, և նույնիսկ իրենց՝ այլևս բոլորի համար պարզ դարձած մոնտաժված, մի տեղ փոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ պարզ էր, որ սա քրեական գործ չէր կարող լինել։ Թեև սահմանափակված եմ բանտի պատերով ու զրկված եմ ընկերներիս հետ շփման հնարավորությունից, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բանտարկություններն ու հետապնդումներն այլևս ոչ մեկին չեն վախեցնում, չեն ընկճում, այլ էլ ավելի են ամրապնդում ու ուժեղացնում»,– նշել է նա։
Արթուր Սարգսյանը իրավապահների կողմից իրեն մեղսագրվող արարքները շինծու է որակել` վստահեցնելով, որ բոլորի աչքի առաջ դրանք հերքվելու են։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։
Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Հուլիսի 9–ին Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0