https://arm.sputniknews.ru/20250818/hanun-miasnakan-npataki-hamakhmbats-zhvoghvovurdnern-amen-inch-khaghtaharen-rus-divanaget-92474733.html
Հանուն միասնական նպատակի համախմբած ժողովուրդներն ամեն ինչ կհաղթահարեն․ ռուս դիվանագետ
Հանուն միասնական նպատակի համախմբած ժողովուրդներն ամեն ինչ կհաղթահարեն․ ռուս դիվանագետ
Sputnik Արմենիա
198 տարի առաջ՝ օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Օշականի հայտնի ճակատամարտը, որում հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց... 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T11:04+0400
2025-08-18T11:04+0400
2025-08-18T11:05+0400
օշական
օշականի ճակատամարտ
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92473490_0:0:800:450_1920x0_80_0_0_83b8f90715b4724a1492214474919b1f.jpg
Հանուն մեկ միասնական նպատակի համախմբած եղբայրական ժողովուրդները կկարողանան հաղթահարել ցանկացած փորձություն։ Այսօր Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 198-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ Նա նշեց, որ ավանդույթի համաձայն՝ օգոստոսի կեսերին գալիս են հուշարձանի մոտ՝ հարգելու ռուս զինվորների և հայ ազատամարտիկների հիշատակը, ովքեր կողք կողքի մարտնչել են թվաքանակով գերազանց հակառակորդի դեմ և թույլ չեն տվել թշնամուն հասնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։Նրա խոսքով՝ հերոսների այս սխրանքն անմահ կմնա, թե ոչ, կախված է ներկա և գալիք սերունդներից:«Մենք պետք է հիշենք փառավոր պատմության դասերը և փոխանցենք երիտասարդներին»,- ասաց նա։Ռուս դիվանագետն ընդգծեց՝ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ դարավոր բարեկամությունը, հարգում է միասնական մշակութային ժառանգությունն ու ընդհանուր հոգևոր արժեքները:«Մեր երկու եղբայրական ժողովուրդներին մաղթում եմ խաղաղ երկինք և բարգավաճում»,- եզրափակեց իր խոսքը Սելեզնյովը:ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ևս օրվա առիթով ուղերձ փոխանցվեց, որում, մասնավորապես, նշված էր․Նշենք, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։
օշական
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92473490_149:0:749:450_1920x0_80_0_0_f79ba37fce0f92903d1700f7b6ed173c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օշական, օշականի ճակատամարտ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
օշական, օշականի ճակատամարտ, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Հանուն միասնական նպատակի համախմբած ժողովուրդներն ամեն ինչ կհաղթահարեն․ ռուս դիվանագետ
11:04 18.08.2025 (Թարմացված է: 11:05 18.08.2025) 198 տարի առաջ՝ օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Օշականի հայտնի ճակատամարտը, որում հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։
Հանուն մեկ միասնական նպատակի համախմբած եղբայրական ժողովուրդները կկարողանան հաղթահարել ցանկացած փորձություն։ Այսօր Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 198-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։ Նա նշեց, որ ավանդույթի համաձայն՝ օգոստոսի կեսերին գալիս են հուշարձանի մոտ՝ հարգելու ռուս զինվորների և հայ ազատամարտիկների հիշատակը, ովքեր կողք կողքի մարտնչել են թվաքանակով գերազանց հակառակորդի դեմ և թույլ չեն տվել թշնամուն հասնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։
«Ներկայիս բարդ, անհանգիստ ժամանակներում աա պատմության այն դասն է, որը մենք պետք է հիշենք։ Միասնական նպատակով համախմբված մեր եղբայրական ժողովուրդները կկարողանան անցնել ցանկացած փորձություն և հաղթել՝ չնայած ցանկացած հանգամանքի»,- ասաց Սելեզնյովը։
Նրա խոսքով՝ հերոսների այս սխրանքն անմահ կմնա, թե ոչ, կախված է ներկա և գալիք սերունդներից:
«Մենք պետք է հիշենք փառավոր պատմության դասերը և փոխանցենք երիտասարդներին»,- ասաց նա։
Ռուս դիվանագետն ընդգծեց՝ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ դարավոր բարեկամությունը, հարգում է միասնական մշակութային ժառանգությունն ու ընդհանուր հոգևոր արժեքները:
«Մեր երկու եղբայրական ժողովուրդներին մաղթում եմ խաղաղ երկինք և բարգավաճում»,- եզրափակեց իր խոսքը Սելեզնյովը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ևս օրվա առիթով ուղերձ փոխանցվեց, որում, մասնավորապես, նշված էր․
«198 տարի առաջ տեղի ունեցավ ռուս-պարսկական պատերազմի ամենախոշոր և ամենաարյունալի ճակատամարտերից մեկը, որի ժամանակ համատեղ մարտի դուրս եկան հայկական և ռուսական ուժերն ընդդեմ պարսից շահ Աբբաս Միրզայի մեծաթիվ զորաբանակի։ Երկու եղբայրական ժողովուրդները միասին կարողացան դիմակայել պարսկական՝ թվաքանակով գրեթե 10 անգամ գերազանցող զորքին»։
Նշենք, որ 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։
Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն վերանորոգվել ու վերաբացվել է։