00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի կալանքը Ձեզ պակաս ազատ չի դարձնում. ՌՀՄ ղեկավարը շնորհավորել է Սամվել Կարապետյանին

© Photo : Tatev Duryan / Himan Rights Defender's OfficeԱրա Աբրահամյան
Արա Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հայերի միության ղեկավարը վստահություն է հայտնել, որ գործարարի փորձն ու գիտելիքները դեռ պահանջված կլինեն Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին շնորհավորել է 60-ամյակի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է միության մամուլի ծառայությունը։
«Ձեր ապօրինի կալանքը Ձեզ չի դարձնում պակաս ազատ, քան նախկինում էիք, այլ մեկ անգամ ևս բացահայտում Հայաստանի ներկայիս իշխանությունների ավտորիտար, անարդար և անշնորհակալ էությունը, մի երկիր, որի համար դուք այդքան շատ բան եք արել որպես գործարար և որպես ազգային բարերար», - նշել է Աբրահամյանը։
Նա վստահություն է հայտնել, որ գործարարի փորձն ու գիտելիքները դեռ պահանջված կլինեն Հայաստանում, որը կվերականգնի հարգանքն ու արժանապատվությունը և կդառնա անկախ և բարգավաճ ժողովրդավարական պետություն։
«Ձեզ և Ձեր բոլոր մերձավորներին մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ և վստահություն, որ բարին կհաղթի չարին», - ասվում է շնորհավորական ուղերձում։
Նշենք, որ Կարապետյանին շնորհավորել են նաև ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։
Լրահոս
0