00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ–ն հորդորում է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսեր չգնել շուկայից

© Sputnik / Andranik GhazaryanՖուտբոլ
Ֆուտբոլ - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2025
Բաժանորդագրվել
ՀՖՖ-ն հայտնում է, որ պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսեր չգնել շուկայից` հետագա բարդություններից խուսափելու համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ: Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել»,– պարզաբանել է ֆեդերացիան։
ՀՖՖ–ն տեղեկացրել է,որ տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ոչ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում:
14․000 նստատեղով մարզադաշտի մոտ 7․000 տոմս վաճառվել է 1000-3000 դրամով: Շուկայում այժմ այդ տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:
«ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի»,– նշված է հաղորդագրության մեջ
Ընդգծվում է, որ ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ ֆուտբոլի երկրպագուները կօգնեն, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այդ բացասական երևույթը:
Հիշեցնենք` աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ տոմսերի վաճառքի մեկնարկից կարճ ժամանակ անց երկրպագուները չեն կարողանում Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսեր գնել։ ՀՖՖ–ն հայտնեց, որ պատճառը տեխնիկական խափանումն է։
Լրահոս
0