https://arm.sputniknews.ru/20250818/nubarasheni-aghbavajry-dandagh-gvortsarkman-rumb-e-qristina-vardanjany-elq-e-arajarkum-92486437.html
Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործարկման ռումբ է. Քրիստինա Վարդանյանը ելք է առաջարկում
Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործարկման ռումբ է. Քրիստինա Վարդանյանը ելք է առաջարկում
Sputnik Արմենիա
Երևանի ավագանում ընդդիմադիր անդամը կասկածում է, որ խնդիրը կլուծվի մոտ ապագայում։ 18.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-18T15:06+0400
2025-08-18T15:06+0400
2025-08-18T15:19+0400
հայաստան
նուբարաշենի աղբավայր
քրիստինա վարդանյան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92479315_0:84:1600:984_1920x0_80_0_0_7ec2cd60db67b20310870bd7797b53ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրը բնապահպանական տասնյակ խնդիրների համալրման օջախ է, որը պետք է փակվի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը` նշելով, որ այս մասին բարձրաձայնել է նաև քաղաքային իշխանությունը, սակայն խնդրի և աղբի վերամշակման գործարան ունենալու մասին խոսելուց բացի, որևէ շոշափելի լուծում դեռևս չի տվել։Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչև տարեվերջ ժամանակ տվեց աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի հաղթողի անունը ասելու համար։ Նախազգուշացրեց՝ եթե նշված ժամկետում հանձնարարականը չկատարվի, ապա կադրային նոր որոշումներ կկայացնի։ Վարդանյանը Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործարկման ռումբ որակեց պնդելով, որ հրդեհները շարունակվելու են։ Բացատրեց օրգանական թափոնների քայքայման ընթացքում առաջանում են գազեր, որոնք միշտ խնդիր են առաջացնելու Երևանի համար։ «Բյուջեի միջոցները ոչ թե պետք է տուրիզմը Լոպեսով զարգացնելու համար ծախսվեն, այլ պետք է ծախսվեն նման տիպի ֆունդամենտալ աշխատանքների վրա, այսինքն` պետք է գտնել միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք դոնոր կհանդիսանան և կմիջամտեն այս հարցի լուծմանը, միջազգային գործընկերներ, այլ տնտեսվարողներ և նաև մեր երկրի բիզնեսին ներգրավել։ Կարծում եմ, որ ցանկության դեպքում այս հարցը կարելի է լուծել»,– ընդգծեց նա։Նրա խոսքով` նման աղբավայրերի գոյությունն ուղիղ հարված է հանրային առողջությանը, քանի որ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ առողջական խնդիրներ է առաջացնում։«Այրման ընթացքում այնպիսի քաղցկեղածին նյութեր են առաջանում, որ մի շարք առողջական խնդիրների կարող են հանգեցնել։ Սակայն հանրային առողջությունից բացի, լուրջ վտանգվում է շրջակա միջավայրը` աղտոտվում են օդի ավազանը, հողը և ստորգետնյա ջրերը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը, երբ ջրով են մարում կրակը, քանի որ ջուրը իջնում է ավելի խորանիստ շերտեր։ Այստեղ մեծ քանակի սննդի մնացորդներ կան, բնականաբար, լինելու են միջատների մեծ գաղութներ, լինելու են կրծողներ, որոնք հիվանդությունների տարածման համար վտանգավոր են»,– մանրամասնեց Վարդանյանը։Ավագանու ընդդիմադիր անդամը հիշեցրեց՝ հանրապետությունում, մասնավորապես մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մնալ, իսկ աղբավայրերն ու դրանց հրդեհվելն ավելի են խորացնում խնդիրը։Նա հիշեցրեց, որ Երևանը պետք է ունենա առնվազն 20 տոկոս կանաչ ծածկույթ, որի փոխարեն ունի 4 տոկոս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/12/92479315_89:0:1512:1067_1920x0_80_0_0_02ba745d00eb18d4085462b0765652b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նուբարաշենի աղբավայր, քրիստինա վարդանյան, երևանի քաղաքապետարան
հայաստան, նուբարաշենի աղբավայր, քրիստինա վարդանյան, երևանի քաղաքապետարան
Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործարկման ռումբ է. Քրիստինա Վարդանյանը ելք է առաջարկում
15:06 18.08.2025 (Թարմացված է: 15:19 18.08.2025) Երևանի ավագանում ընդդիմադիր անդամը կասկածում է, որ խնդիրը կլուծվի մոտ ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրը բնապահպանական տասնյակ խնդիրների համալրման օջախ է, որը պետք է փակվի։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը` նշելով, որ այս մասին բարձրաձայնել է նաև քաղաքային իշխանությունը, սակայն խնդրի և աղբի վերամշակման գործարան ունենալու մասին խոսելուց բացի, որևէ շոշափելի լուծում դեռևս չի տվել։
Այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչև տարեվերջ ժամանակ տվեց աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի հաղթողի անունը ասելու համար։ Նախազգուշացրեց՝ եթե նշված ժամկետում հանձնարարականը չկատարվի, ապա կադրային նոր որոշումներ կկայացնի։
«Տարիներն անցնում են, բայց մենք ոչինչ չենք տեսնում։ Վերջին հրդեհից հետո էլ կրկին լսեցինք, որ գործողություններ պետք է անել, պարոն Կամո Արեյանը նշեց, որ մրցութային նախագծի վրա աշխատում են, 2 փուլ անցել են, և, ըստ երևույթին, ի վերջո այդ հարցը լուծում է ստանալու։ Իհարկե, ես կասկածներով եմ վերաբերվում այս հարցին, որովհետև քաղաքային իշխանությունը տասնյակ խնդիրների շուրջ չի անում այն, ինչ պետք է, և ուղղակի զբաղված է հետևանքները վերացնելու պրակտիկայով»,– ասաց նա։
Վարդանյանը Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործարկման ռումբ որակեց պնդելով, որ հրդեհները շարունակվելու են։ Բացատրեց օրգանական թափոնների քայքայման ընթացքում առաջանում են գազեր, որոնք միշտ խնդիր են առաջացնելու Երևանի համար։
«Բյուջեի միջոցները ոչ թե պետք է տուրիզմը Լոպեսով զարգացնելու համար ծախսվեն, այլ պետք է ծախսվեն նման տիպի ֆունդամենտալ աշխատանքների վրա, այսինքն` պետք է գտնել միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք դոնոր կհանդիսանան և կմիջամտեն այս հարցի լուծմանը, միջազգային գործընկերներ, այլ տնտեսվարողներ և նաև մեր երկրի բիզնեսին ներգրավել։ Կարծում եմ, որ ցանկության դեպքում այս հարցը կարելի է լուծել»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` նման աղբավայրերի գոյությունն ուղիղ հարված է հանրային առողջությանը, քանի որ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ
առողջական խնդիրներ է առաջացնում։
«Այրման ընթացքում այնպիսի քաղցկեղածին նյութեր են առաջանում, որ մի շարք առողջական խնդիրների կարող են հանգեցնել։ Սակայն հանրային առողջությունից բացի, լուրջ վտանգվում է շրջակա միջավայրը` աղտոտվում են օդի ավազանը, հողը և ստորգետնյա ջրերը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը, երբ ջրով են մարում կրակը, քանի որ ջուրը իջնում է ավելի խորանիստ շերտեր։ Այստեղ մեծ քանակի սննդի մնացորդներ կան, բնականաբար, լինելու են միջատների մեծ գաղութներ, լինելու են կրծողներ, որոնք հիվանդությունների տարածման համար վտանգավոր են»,– մանրամասնեց Վարդանյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը հիշեցրեց՝ հանրապետությունում, մասնավորապես մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մնալ, իսկ աղբավայրերն ու դրանց հրդեհվելն ավելի են խորացնում խնդիրը։
Նա հիշեցրեց, որ Երևանը պետք է ունենա առնվազն 20 տոկոս կանաչ ծածկույթ, որի փոխարեն ունի 4 տոկոս։