00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաթևի Մեծ անապատի գաղտնիքները․ ինչպես են միջնադարում ապրել ու ճգնել շուրջ 70 միաբաններ

© Sputnik / Aram NersesyanՏաթևի Մեծ անապատ
Տաթևի Մեծ անապատ - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2025
Բաժանորդագրվել
Արդեն մոտ 4 ամիս է՝ հնագիտական արշավախումբը պեղման, մաքրման աշխատանքներ է իրականացնում Տաթևի Մեծ անապատում։ Գլխավոր նպատակը միջնադարյան նշանավոր կառույցի վերականգնումն է։
Տաթևի վանքի մասին բոլորը գիտեն, իսկ Տաթևի Մեծ անապատը քչերին է հայտնի։ Այն մի տեսակ թաքնված է Որոտանի ձորում՝ անտառի մեջ, մարդկանց աչքից հեռու։ Ու դա պատահական չէ․ Տաթևի Մեծ անապատը տղամարդկանց մենաստան է եղել, որտեղ գալիս էին աշխարհից հեռու՝ մենության մեջ ճգնելու, լռության մեջ աղոթելու, Աստծուն ավելի մոտ լինելու համար։ Հասնելը հեշտ չէ․ մայրուղուց պետք է կա՛մ ոտքով հասնել, կա՛մ ամենագնաց մեքենայով։ Ու երբ կեսից հոգնում ես քարուքանդ, դժվարանցանելի ճանապարհից, մտածում՝ միգուցե ճիշտը հետ դառնալն է, հանկարծ ներքևում՝ ձորի մեջ, հրաշք համալիրն է երևում։
© Sputnik / Aram NersesyanՏաթևի Մեծ անապատ
Татевская пустынь - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Տաթևի Մեծ անապատ
Անապատի դարերի լռությունը վերջին 4 ամիսների ընթացքում հնագիտական արշավախմբի անդամներն են խախտել։ Միջնադարյան նշանավոր համալիրի որոշ կառույցներ խիստ վնասված են, ուստի վերականգնման կարիք ունեն։ Արշավախումբն այս ամիսների ընթացքում մաքրում է տարածքը, բացում հողով ծածկված կառույցներն ու հնագիտական պեղումներ իրականացնում՝ գերնպատակ ունենալով Տաթևի Մեծ անապատի ամրակայման, վերականգնման ծրագիրը։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախմբի աշխատանքները ղեկավարում է հնագետ Արման Նալբանդյանը։ Ասում է՝ այս ամիսների ընթացքում տարածքն անճանաչելիորեն փոխվել է, բացվել են խցեր, մուտքեր, տնտեսական նշանակության հորեր և այլն։ Կատարվող աշխատանքների նշանակությունը հասկանալու համար նախ պետք է վայրի պատմությանը ծանոթանալ։
© Sputnik / Aram Nersesyan

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում - Sputnik Արմենիա
1/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

© Sputnik / Aram Nersesyan

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում - Sputnik Արմենիա
2/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

© Sputnik / Aram Nersesyan

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում - Sputnik Արմենիա
3/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

© Sputnik / Aram Nersesyan

Վերականգնող մասնագետը մշակում է Տաթևի Մեծ անապատի գտածոները

Վերականգնող մասնագետը մշակում է Տաթևի Մեծ անապատի գտածոները - Sputnik Արմենիա
4/5

Վերականգնող մասնագետը մշակում է Տաթևի Մեծ անապատի գտածոները

© Sputnik / Aram Nersesyan

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում - Sputnik Արմենիա
5/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

1/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

2/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

3/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

4/5

Վերականգնող մասնագետը մշակում է Տաթևի Մեծ անապատի գտածոները

5/5

Վերականգնող մասնագետը Տաթևի Մեծ անապատի տարածքում

«Տաթևի Մեծ անապատը միջնադարյան Սյունիքի ամենավառ մշակութային օջախներից է եղել։ Այն կառուցվել է 17-րդ դարում, երբ անապատական շարժումը բուռն վերելք էր ապրում Արցախում և Սյունիքում, մեկը մյուսի հետևից կառուցվում էին անապատներ, շատ հոգևորականներ ավելի հաճախ էին գնում ճգնության, առանձնանում էին, մենակեցության էին ձգտում աշխարհից, քաղաքակրթությունից»,- պատմում է Արմանը։
Տաթևի Մեծ Անապատի հիմնադրման պատմությունը պատմիչ Առաքել Դավրիժեցին կապում է Հարանց անապատի, ավելի ճիշտ՝ դրա կործանման հետ։ 1658 թվականին երկրաշարժի հետևանքով նշանավոր Հարանց (տղամարդկանց) անապատի բոլոր շինությունները, բացի եկեղեցուց, կործանվել են, իսկ եկեղեցին էլ սողանքի պատճառով մոտ 10 մետր սահել է: Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը լքել է անապատը, տեղափոխվել այլ վայր և հիմնել Տաթևի Մեծ անապատը:
© Sputnik / Aram NersesyanՀնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը
Руководитель археологической экспедиции Арман Налбандян на территории Татевской пустыни - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը
«1660-ին այն ժամանակվա կաթողիկոս Հակոբ 4-րդ Ջուղայեցու նախաձեռնությամբ սկսվում է շինարարությունը, աշխատանքները համակարգում է Արիստակես վանականը, որի մարմինն ամփոփված է հենց եկեղեցու գավթում։ Տարածքն աստիճանաբար ընդարձակվում է, կառուցվում են պարիսպները, աշտարակներ, մեծ թվով խցեր, սեղանատուն, որը միաժամանակ նաև ընթերցասրահ էր և այլն»,- ասում է Արմանը։
Անսպասելի բացահայտում. Շիրակում ուրարտական ժամանակների մոնումենտալ տաճար է հայտնաբերվել
Նա ուշադրություն է հրավիրում նաև համալիրի պաշտպանական համակարգին․ ըստ նրա՝ մարդիկ հաճախ մեղադրում են, թե հնում հայերը միայն եկեղեցիներ են կառուցել, այլ ոչ թե ամրոցներ։ Շեշտում է՝ սա սխալ կարծիք է, որովհետև մեզ մոտ, այսպես ասած, երկուսը մեկում է եղել, վանքերն ունեցել են նաև հզոր պարիսպներ պաշտպանության համար։ Այդպես է նաև այստեղ՝ Տաթևի Մեծ Անապատում (կույսերի անապատները կառուցվել են բնակավայրերին մոտիկ՝ պաշտպանության համար, իսկ տղամարդկանց անապատները՝ հեռու– խմբ․)։ Այն ունեցել է նաև դեպի ջուրը տանող գաղտնուղիներ։
© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
1/3

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
2/3

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
3/3

Տաթևի Մեծ անապատը

1/3

Տաթևի Մեծ անապատը

2/3

Տաթևի Մեծ անապատը

3/3

Տաթևի Մեծ անապատը

Պատմիչները վկայում են, որ Տաթևի Մեծ անապատում ժամանակին շուրջ 70 վանականներ են ապրել ու ճգնել։ Սա նաև կրթական, գրչության խոշոր կենտրոն է եղել։
«19-րդ դարի ուղեգիրներն արդեն գրում են, որ անապատը լքվել է, չկան վանականներ, միայն մեկ հոգևորական ունի, որը Գորիսում է ապրում, միայն մի ընտանիք է վանքը խնամում։ Թե որոնք են լքվելու պատճառները, չգիտենք։ Այդպես լքված, որոշ հատվածներ փլուզված, ամբողջությամբ բուսականությամբ ծածկված հասել է մեզ։ Բայց հիանալի է, որ եկեղեցին, գավիթը (որի շինարարությունն իրականացվել է եկեղեցու կառուցումից մոտ 80 տարի հետո՝ 1743թ․, Մելիք Եգանի նվիրատվության շնորհիվ խմբ․), դամբարանը (Մարկոս քահանայի դամբարան– խմբ․) կանգուն են, պարիսպը որոշ հատվածներում վնասված է, լուրջ վերականգնման աշխատանքներ են սպասվում, բայց մյուս կառույցները կանգուն են, այդ թվում՝ սեղանատունը (որտեղ գրեթե ամբողջությամբ պահպանվել են սեղանատան նստարաններն ու սեղանը), հնձանը»,- ասում է հնագետը։
© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
1/3

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
2/3

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
3/3

Տաթևի Մեծ անապատը

1/3

Տաթևի Մեծ անապատը

2/3

Տաթևի Մեծ անապատը

3/3

Տաթևի Մեծ անապատը

Պեղումների արդյունքում գտնվել է մեծ քանակի խեցեղեն, հիմնականում` անջնարակ, բայց նաև ջնարակապատ։ Արման Նալբանդյանի խոսքով՝ պեղումներով բացված մշակութային շերտերը հիմնականում ուշ միջնադարյան են՝ 17-18-րդ դարի։ Քանի որ սա անապատ է եղել, նշանակում է՝ շատ հարուստ մշակութային շերտեր չպիտի լինեին։
«Մեզ համար հետաքրքիր է, թե մարդիկ այստեղ ինչեր են օգտագործել, ինչպես են ապրել, ինչ են պատրաստել։ Ցանկացած հնագիտական առարկա լույս է սփռում վայրի պատմության, անցյալի վրա»,- ասում է Արմանը։
© Sputnik / Aram NersesyanՏաթևի Մեծ անապատի գտածոները
Участники археологической группы во время работы на территории Татевской пустыни - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2025
Տաթևի Մեծ անապատի գտածոները
Խեցեղենից բացի հայտնաբերվել են նաև մետաղե, փայտե, ոսկրե առարկաներ, անգամ կաշի։ Չի բացառվում, որ այստեղ խաչքարագործական դպրոց է եղել, հայտնաբերված հնագիտական շերտը խոսում է նաև այլ ճյուղերի զարգացվածության մասին։
Հնագիտական աշխատանքներից հետո գործի կանցնեն ճարտարապետները՝ չափագրումների, վերականգնման նախագծի նախապատրաստման համար։ Նախագծի հաստատումից հետո էլ կմեկնարկի այս բացառիկ հուշարձանի վերականգնումը։
Գանձագողերին պետք է 1 գիշեր, հնագետներին՝ տարիներ․ պեղվում է ուրարտական Արգիշտիխինիլին
Արմանն ասում է՝ չէր ցանկանա, որ դեպի անապատ բերող ճանապարհը բարեկարգվեր, որ մասսայական տուրիզմի վայր չդառնար։ Մարդիկ այստեղ պիտի հասնեն գիտակցված, միգուցե մի քիչ էլ դժվարությամբ։
«Որ գալիս ես այստեղ, ոնց որ իսկապես կտրվես աշխարհից ու մոտենաս Աստծուն։ Հույս ունեմ, որ մեր աշխատանքները կնպաստեն կառույցի ամրակայմանն ու հարատևմանը, ինքը կմնա այսպես լուռ և խորհրդավոր»,- ասում է Արմանը։
© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
1/5

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
2/5

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
3/5

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
4/5

Տաթևի Մեծ անապատը

© Sputnik / Aram Nersesyan

Տաթևի Մեծ անապատը

Տաթևի Մեծ անապատը - Sputnik Արմենիա
5/5

Տաթևի Մեծ անապատը

1/5

Տաթևի Մեծ անապատը

2/5

Տաթևի Մեծ անապատը

3/5

Տաթևի Մեծ անապատը

4/5

Տաթևի Մեծ անապատը

5/5

Տաթևի Մեծ անապատը

Նշենք, որ 1995 թ․ «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։
Լրահոս
0