00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ–ների հարձակում Կուրսկի մարզում. տղամարդն ու նրա 13–ամյա որդին մահացել են

© Photo : Александр ХинштейнԿուրսկ
Կուրսկ - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2025
Բաժանորդագրվել
Մեքենան հրկիզվել է։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ռիլսկի շրջանում թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 52-ամյա տղամարդը և նրա 13-ամյա որդին։ Հարձակման հետևանքով մեքենան հրկիզվել է, և նրանք մահացել են տեղում։ Խորին ցավակցություններս ընտանիքին։ Սա սարսափելի մահ է, սարսափելի կորուստ», - գրել է Խինշտեյնը իր տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0