https://arm.sputniknews.ru/20250816/aljaskaji-handipumy-inch-en-grum-zlmnery-putin-tramp-banakcutjunneri-masin-92435617.html
Ալյասկայի հանդիպումը. ի՞նչ են գրում ԶԼՄ–ները Պուտին– Թրամփ բանակցությունների մասին
Ալյասկայի հանդիպումը. ի՞նչ են գրում ԶԼՄ–ները Պուտին– Թրամփ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն առաջին գնահատականներն են տվել Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը: 16.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-16T11:37+0400
2025-08-16T11:37+0400
2025-08-16T12:14+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
ալյասկա
ամն
ռուսաստան
բանակցություն
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426164_0:45:1575:932_1920x0_80_0_0_de20f35422a6051324523eb6c27019a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 15-ին Անքորիջում կայացած բանակցությունները, ինչպես նաև դրանց արդյունքները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են:Համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների առաջին էջերի վերնագրերը վկայում են այն մասին, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների երկար սպասված հանդիպումը դարձել է վերջին ժամանակների գլխավոր միջազգային իրադարձությունը:Թրամփը Զելենսկու հետ խոսելուց հետո հեռախոսազրույցներ է վարում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ. ԶԼՄԱյսպես, Español-ն արձանագրել է, որ սա 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև առաջին հանդիպումն է։Wall Street Journal-ը, մեկնաբանելով գագաթնաժողովը, այն անվանել է պատմական և նշել, որ «Ալյասկան հանգստյան օրերին դարձել էր տիեզերքի կենտրոնը»:Washington Post-ի դիտարկմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները օդանավակայանի թռիչքուղու վրա կարճ և անսովոր զրույց են ունեցել, որը ցույց է տվել նրանց հարաբերությունների ջերմությունը և, անկասկած, անհանգստություն է առաջացրել Եվրոպայում:Financial Times-ն իր հերթին եզրակացրել է, որ «կարճատև բանակցությունները» Ուկրաինայում հրադադարի չեն հանգեցրել:ՌԴ-ն շահագրգռված է, որ Ուկրաինայում կարգավորումը երկարաժամկետ բնույթ կրի. ՊուտինՄեկնաբանելով Եվրոպայի և Ուկրաինայի արձագանքը ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովին՝ ԶԼՄ-ն նշել է, որ Կիևում Զելենսկին և իր թիմը «նեղացած են»։Իսկ Corriere della Sera-ն գրել է, որ «Պուտինին ընդունելը զայրացնում է ուկրաինական կողմին»։Times-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում տարբեր զգացողություններ ու կարծիքներ են տիրում «հուսահատությունից, որ ոչինչ այլևս չի փոխվի` մինչև հնարավոր հետևանքների վերաբերյալ ծայրահեղ նյարդայնություն»:New York Times-ի կարծիքով` Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում ԵՄ-ի դերը երկրորդական է դարձել:Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Անքորիջում: Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական հարցն էր։ Թրամփը բանակցություններն անվանել է «շատ արդյունավետ» և հայտնել է մի շարք ուղղություններով, այդ թվում` ուկրաինական խնդրի և միջուկային համաձայնագրերի մասով «զգալի առաջընթացի» մասին։
ալյասկա
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426164_187:0:1575:1041_1920x0_80_0_0_fd1e1b358e3bbbb17c2d6b23afc04de1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ալյասկա, ամն, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ալյասկա, ամն, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ալյասկայի հանդիպումը. ի՞նչ են գրում ԶԼՄ–ները Պուտին– Թրամփ բանակցությունների մասին
11:37 16.08.2025 (Թարմացված է: 12:14 16.08.2025) Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն առաջին գնահատականներն են տվել Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպմանը:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 15-ին Անքորիջում կայացած բանակցությունները, ինչպես նաև դրանց արդյունքները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են:
Համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների առաջին էջերի վերնագրերը վկայում են այն մասին, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների երկար սպասված հանդիպումը դարձել է վերջին ժամանակների գլխավոր միջազգային իրադարձությունը:
Այսպես, Español-ն արձանագրել է, որ սա 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև առաջին հանդիպումն է։
Wall Street Journal-ը, մեկնաբանելով գագաթնաժողովը, այն անվանել է պատմական և նշել, որ «Ալյասկան հանգստյան օրերին դարձել էր տիեզերքի կենտրոնը»:
Washington Post-ի դիտարկմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները օդանավակայանի թռիչքուղու վրա կարճ և անսովոր զրույց են ունեցել, որը ցույց է տվել նրանց հարաբերությունների ջերմությունը և, անկասկած, անհանգստություն է առաջացրել Եվրոպայում:
Financial Times-ն իր հերթին եզրակացրել է, որ «կարճատև բանակցությունները» Ուկրաինայում հրադադարի չեն հանգեցրել:
Մեկնաբանելով Եվրոպայի և Ուկրաինայի արձագանքը ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովին՝ ԶԼՄ-ն նշել է, որ Կիևում Զելենսկին և իր թիմը «նեղացած են»։
Իսկ Corriere della Sera-ն գրել է, որ «Պուտինին ընդունելը զայրացնում է ուկրաինական կողմին»։
Times-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում տարբեր զգացողություններ ու կարծիքներ են տիրում «հուսահատությունից, որ ոչինչ այլևս չի փոխվի` մինչև հնարավոր հետևանքների վերաբերյալ ծայրահեղ նյարդայնություն»:
New York Times-ի կարծիքով` Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում ԵՄ-ի դերը երկրորդական է դարձել:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի
հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Անքորիջում: Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական հարցն էր։ Թրամփը բանակցություններն անվանել է «շատ արդյունավետ» և հայտնել է մի շարք ուղղություններով, այդ թվում` ուկրաինական խնդրի և միջուկային համաձայնագրերի մասով
«զգալի առաջընթացի» մասին։