00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Կուրսկի վրա գիշերային հարձակման հետևանքով կա 1 զոհ, 12 տուժած

Բաժանորդագրվել
Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ վնասված տներն ու սոցիալական օբյեկտները հնարավորինս արագ կվերականգնվեն։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կուրսկի վրա ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման հետևանքով բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 45-ամյա կին։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով նաև 12 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանցից ինը գտնվում են մարզային հիվանդանոցում, երեքը բուժում կստանան ամբուլատոր պայմաններում։
Ռուսաստանը խափանել է Ուկրաինայի հրթիռային ծրագիրը. ԱԴԾ
Մարզպետը հայտնել է նաև, որ ուկրաինական անօդաչուների հարվածներից կոտրվել են դպրոցի, մանկապարտեզի և մանկական պոլիկլինիկայի պատուհանները։
Մասնագետները կպարզեն` արդյոք վնասված բնակարանները վերականգնման ենթակա են, թե ոչ, իսկ մինչ այդ քաղաքային իշխանությունները մարդկանց կտեղավորեն ժամանակավոր կացարաններում կամ կփոխհատուցեն բնակարանների վարձավճարները։
«Իհարկե, մենք կվերականգնենք տուժած տները, կվերականգնենք ապակիները, և արդեն այսօր մասնագետները կսկսեն ջերմային շղթայի վերականգնումը։ Երեք սոցիալական հաստատությունների հետ կապված` կոտրվել են հարևան դպրոցի, մանկապարտեզի և մանկական պոլիկլինիկայի պատուհանները։ Հնարավորինս արագ կվերականգնենք նաև այդ հաստատություններում վնասված ամեն բան», – ուկրաինական հարձակման վայրում լրագրողներին ասել է Խինշտեյնը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Բելգորոդը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը, 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել
Լրահոս
0