https://arm.sputniknews.ru/20250815/rusastani-pn-n-herqel-e-sumii-shukajin-harvatselu-masin-ukrainaji-meghadranqnery-92410330.html
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Սումիի շուկային հարվածելու մասին Ուկրաինայի մեղադրանքները
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Սումիի շուկային հարվածելու մասին Ուկրաինայի մեղադրանքները
Sputnik Արմենիա
Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն Սումիին և այլ քաղաքներին որևէ հարված չի հասցրել: 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T20:39+0400
2025-08-15T20:39+0400
2025-08-15T21:03+0400
ռուսաստան
ուկրաինա
սումի
պատերազմ
սադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Կիևի մեղադրանքները, թե իբր Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Սումի քաղաքի կենտրոնում գտնվող շուկային և այլ բնակավայրերին, սադրանք են՝ ուղղված Ալյասկայում անցկացվելիք ռուս-ամերիկյան բանակցությունների տապալմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ արդեն զգուշացրել է Կիևի ռեժիմի կողմից նման սադրանքի նախապատրաստման մասին:Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Ռուսաստանի ՊՆ-ն շտապ հայտարարություն էր տարածել, որտեղ հղում էր արել մի քանի խողովակներով ստացված տեղեկատվությանը, համաձայն որի՝ Ալյասկայում նախատեսված ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու նպատակով Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում։
ուկրաինա
սումի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սումի, պատերազմ, սադրանք
ռուսաստան, ուկրաինա, սումի, պատերազմ, սադրանք
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Սումիի շուկային հարվածելու մասին Ուկրաինայի մեղադրանքները
20:39 15.08.2025 (Թարմացված է: 21:03 15.08.2025) Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն Սումիին և այլ քաղաքներին որևէ հարված չի հասցրել:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Կիևի մեղադրանքները, թե իբր Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Սումի քաղաքի կենտրոնում գտնվող շուկային և այլ բնակավայրերին, սադրանք են՝ ուղղված Ալյասկայում անցկացվելիք ռուս-ամերիկյան բանակցությունների տապալմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը դա որակել է Անքորիջում անցկացվելիք ռուս-ամերիկյան բարձրագույն մակարդակի բանակցությունները խափանելու համար բացասական տեղեկատվական ֆոն ստեղծելու նպատակով կանխամտածված սադրանք:
Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ արդեն զգուշացրել է Կիևի ռեժիմի կողմից նման սադրանքի նախապատրաստման մասին:
Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Ռուսաստանի ՊՆ-ն շտապ
հայտարարություն էր տարածել, որտեղ հղում էր արել մի քանի խողովակներով ստացված տեղեկատվությանը, համաձայն որի՝ Ալյասկայում նախատեսված ռուս-ամերիկյան բանակցությունները խափանելու նպատակով Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում։