00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը խոշտանգում է որակել

© SputnikԴատի ժամանակ
Դատի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
Բաժանորդագրվել
Իրավաբանի խոսքով, չնայած առողջական խնդիրներին՝ արքեպիսկոպոսը կալանքի տակ գտնվելու ընթացքում ոչ մի անգամ չի բողոքել։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Փաստաբան Արա Զոհրաբյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը որակել է խոշտանգում և խոսքի ազատության սկզբունքի ոտնահարում:
Ելույթ ունենալով ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին դատական նիստին՝ Զոհրաբյանը հայտարարել է, որ պետությունը զրկել է բարձրաստիճան հոգևորականին կրոնական ծիսակատարություններ կատարելու և ծխականների հետ շփվելու հնարավորությունից:
Բացի այդ, կալանքի տակ գտնվելու ընթացքում Աջապահյանի առողջական վիճակը վատացել է, սակայն մեկուսարանում գտնվելու 50 օրվա մեջ 62-ամյա արքեպիսկոպոսը ոչ մի անգամ չի բողոքել՝ անտրտունջ դիմանալով բոլոր զրկանքներին ու դժվարություններին:
Զոհրաբյանը համոզված է, որ հեղաշրջման ճանապարհով իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտնի հարցազրույցում արված հայտարարությունները որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ Միքայել Աջապահյանին կալանավորելու համար: Նա հիշեցրել է, որ Հայաստանում շատ ավելի ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք այսօր ազատության մեջ են։
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Լրահոս
0