00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոան» գերանակնկալ մատուցեց և պարտվեց Ջիբրալթարի չեմպիոնին

© Photo : press office of the FC Noah«Նոայի» ֆուտբոլիստները
«Նոայի» ֆուտբոլիստները - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
Բաժանորդագրվել
Թիմային կարգով, առանձին ֆուտբոլիստների վարպետությամբ ու բյուջեով «Նոան» միանշանակ գերազանցում էր մրցակցին, բայց ինչպես երևաց պատասխան խաղում, այդ գործոններն էլ երբեմն չեն ապահովում հաղթանակը։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հետխաղյա 11–մետրանոցներով պարտվեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմին։
«Նոան» միանշանակ ֆավորիտ էր համարվում «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ դիմակայությունում։ Նույնիսկ առաջին խաղում մերոնք կարող էին վճռել այց մրցավեճի ելքը։ Բայց արագ գոլ խփելուց հետո «Նոան» գնդակ ընդունեց սեփական դարպասը, ու պատասխան խաղում ամեն ինչ սկսվում էր սկզբից։ Հայկական թիմը միանշանակ առավելություն ուներ ֆուտբոլային վիճակագրության բոլոր առումներով, բայց մինչև ընդմիջում այդպես էլ չկարողացավ ճեղքել Ջիբրալթարի չեմպիոնի զանգվածային պաշպանությունը։ Իսկ երբ երկար ժամանակ ունենալով առավելություն` գոլ չես խփում, խաղի լարվածությունը ավելանում է։ Տպավորություն էլ կար, որ եթե «Նոան» բացի խաղի հաշիվը, կզարգացնի իր առավելությունը։
«Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ պարտվեց «Սպարտային» ու դուրս մնաց պայքարից
Երկրորդ խաղակեսի սկզբում վտանգավոր պահեր եղան, ընդ որում` Օգնեն Չանչարևիչը փրկեց «Նոային» վերահաս գոլից։ Իսկ 64-րդ րոպեին «Նոան» պարտավոր էր բացել խաղի հաշիվը, բայց Մարին Յակոլիշը, շրջանցելով դարպասապահին, «չտեսավ» դատարկ դարպասը, և գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Հետո էլ Մաթեուս Այասը վրիպեց նպաստավոր դիրքից։ Պահեր ունեինք, ընդ որում` գոլային ու իրական, բայց զրոյական արդյունք։
Հյուրերը նույնիսկ չէին էլ մտածում գրոհել։ Եվ նման պայմաններում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, հետո էլ հաղթողը որոշվեց հետխաղյա 11–մետրանոց հարվածաշարում։ Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը, ու «Նոան» գերանակնկալ մատուցեց` ճանապարհը զիջելով կարգով ցածր թիմին։
Հաջորդ խաղը արդեն Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆում «Նոան» անցկացնելու է օգոստոսի 21-ին։ Մեր թիմը արտագնա խաղում մրցելու է «Օլիմպիա»(Սլովենիա) – «Էգնատիա»(Ալբանիա) զույգի հաղթողի հետ։
Լրահոս
0