00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը սահմանների անվտանգությունն է. Նարեկ Կարապետյանը՝ «Թրամփի ուղու» մասին

© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանի խոսքով` «Տաշիր» ընկերությունների խումբը «միջանցքի» հարցում որևէ համագործակցություն չի նախատեսում:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Անվտանգային խնդիրների լուծումն ավելի կարևոր է, քան տնտեսական օգուտները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները
ՀՀ վարչապետը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է. « Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին»: Վաշինգտոնում Երևան-Բաքու հռչակագրի ստորագրումից հետո ևս Հայաստանի վարչապետը ներդրումային առաջարկներով դիմել էր Ռուսաստանին և Իրանին:
«Հայաստանի համար առաջնայինը անվտանգային հարցն է։ Մենք նախևառաջ պետք է հասկանանք` «Թրամփի ուղու» մասին պայմանագիրն ապահովո՞ւմ է մեր հայրենիքի սահմանների կայուն անվտանգությունը, հետո նոր դիտարկենք տնտեսական բաղադրիչները։ Կարծում եմ` առաջին հերթին պետք է լուծել անվտանգային հարցը՝ հասնելով երկարաժամկետ հավասարակշռված խաղաղության», - նշեց Կարապետյանը։
Նա նշեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ համագործակցություն չի նախատեսում «միջանցքի» հարցում։
Կարապետյանն ընդգծեց, որ բարենպաստ ներդրումային միջավայրի համար գլխավոր պայմանը մասնավոր սեփականության գերակայությունն է, որը հիմա մեր երկրում ստորադասվել է այսրոպեական քաղաքական շահերին:
«Եթե վերջին տարիների թիվ մեկ ներդրողին իշխանությունները կալանավորել են միայն մեկ բառի համար, ապա դա, ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է ազդել ներդրումային միջավայրի վրա»,- հռետորական հարց տվեց Կարապետյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0