https://arm.sputniknews.ru/20250815/israjely-gazaji-bnakichnerin-ajl-erkrner-teghapvokhelu-shurj-banakcutjunner-e-varum-92342436.html
Իսրայելը Գազայի բնակիչներին այլ երկրներ տեղափոխելու շուրջ բանակցություններ է վարում
Իսրայելը Գազայի բնակիչներին այլ երկրներ տեղափոխելու շուրջ բանակցություններ է վարում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է իրագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գազայի բնակչության մեծ մասին... 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T00:25+0400
2025-08-15T00:25+0400
2025-08-15T01:33+0400
իսրայել
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/02/91934096_0:0:1600:901_1920x0_80_0_0_7847fffe33a26bda45e5a6d189d08101.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու հարցով բանակցում է 5 երկրի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN–ը` հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի:Ըստ լրատվամիջոցի` պարզ չէ, թե ինչ փուլում են այդ բանակցությունները։Հուլիսին «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ, որպեսզի օգնություն խնդրի՝ համոզելու այլ երկրներին ընդունել պաղեստինցիներին, որոնց պատրաստվում են վերաբնակեցնել Գազայի հատվածից: Աղբյուրների խոսքով՝ Բարնեան Ուիտկոֆին հայտնել է, որ մեծ թվով պաղեստինցիների ընդունելու պատրաստակամություն են հայտնել Եթովպիան, Ինդոնեզիան և Լիբիան։Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/02/91934096_0:0:1424:1067_1920x0_80_0_0_957ca8afe08a0cbe5ae25c2466efaff3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված
Իսրայելը Գազայի բնակիչներին այլ երկրներ տեղափոխելու շուրջ բանակցություններ է վարում
00:25 15.08.2025 (Թարմացված է: 01:33 15.08.2025) Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է իրագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գազայի բնակչության մեծ մասին վերաբնակեցնելու գաղափարը:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու հարցով բանակցում է 5 երկրի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN–ը` հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի:
«Բանակցություններին մասնակցում են Հարավային Սուդանը, Սոմալիլենդը, Եթովպիան, Լիբիան և Ինդոնեզիան։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ երկրները ձգտում են զգալի ֆինանսական և միջազգային փոխհատուցում ստանալ Գազայի ավելի քան 2 մլն բնակչության մի մասին ընդունելու դիմաց», - նշում է հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի` պարզ չէ, թե ինչ փուլում են այդ բանակցությունները։
Հուլիսին «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ, որպեսզի օգնություն խնդրի՝ համոզելու այլ երկրներին ընդունել պաղեստինցիներին, որոնց պատրաստվում են վերաբնակեցնել Գազայի հատվածից: Աղբյուրների խոսքով՝ Բարնեան Ուիտկոֆին հայտնել է, որ մեծ թվով պաղեստինցիների ընդունելու պատրաստակամություն են հայտնել Եթովպիան, Ինդոնեզիան և Լիբիան։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ
հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: