https://arm.sputniknews.ru/20250815/hh-um-ardaradatutjun-chka-samvel-karapetjani-pashtpanutjan-khvorhrdi-hajtararutjuny-92344098.html
ՀՀ-ում արդարադատություն չկա. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունը
ՀՀ-ում արդարադատություն չկա. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու բոլոր աջակիցներին։ 15.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-15T08:27+0400
2025-08-15T08:27+0400
2025-08-15T12:24+0400
սամվել կարապետյան
հայաստան
դատ
դատավոր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92364828_0:67:1280:787_1920x0_80_0_0_2787786fd905a6672c61a9db967ab3cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Այսպիսի հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։Նշենք, որ 12 ժամից ավելի տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։Նշվում է, որ իրենց բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ։Պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։Սամվել Կարապետյանի շահերը կպաշտպանեմ նաև արտերկրում. Ռոբերտ Ամստերդամ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92364828_72:0:1209:853_1920x0_80_0_0_0547c714e1f9ef608feef592f84e1c83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայաստան, դատ, դատավոր, կալանք
սամվել կարապետյան, հայաստան, դատ, դատավոր, կալանք
ՀՀ-ում արդարադատություն չկա. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունը
08:27 15.08.2025 (Թարմացված է: 12:24 15.08.2025) Պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու բոլոր աջակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Այսպիսի
հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Նշենք, որ 12 ժամից ավելի տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով
երկարացրեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
«Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրենց բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ։
Պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
ՀՀ Ազգային ժողովն էլ հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հնարավորություն է տալիս պետականացնել ՀԷՑ-ը։