00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի համար առաջնահերթ է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը. Մհեր Գրիգորյան

© Sputnik / Игорь Егоров / Անցնել մեդիապահոցՄհեր Գրիգորյանը ԵԱՏՄ միջկառավարական նիստում
Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ միջկառավարական նիստում - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ միջկառավարական նիստում
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետի խոսքով` տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես երրորդ երկրներ ապրանքների արտահանման, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճի համար։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը։ Այս մասին Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Էներգակիրների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ ոչ խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմաններ ապահովելու հիմքերից մեկը»,– շարունակեց Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետը կարևորեց միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների և հանձնաժողովների փոխգործակցությունը, հատկապես բարձր հարկվող ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի ոլորտում։ Նրա կարծիքով՝ նման համագործակցությունը և պատշաճ վերահսկողությունն ուղղակիորեն ազդում են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների եկամուտների վրա։
«Կայուն տնտեսական աճի մեկ այլ ուղղություն ՀՀ-ն դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև տեխնոլոգիական գործիքներին ապավինում։ Արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար»,– նշեց փոխվարչապետը։
Գրիգորյանի խոսքով՝ բիզնես գործընթացների օպտիմալացման և ԵԱՏՄ ներսում ինտեգրված թվային հարթակներ ստեղծելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել՝ կառավարման էլեկտրոնային համակարգերը կատարելագործելու և կիբեռանվտանգության մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։ Նա շեշտեց, որ տնտեսական փոխգործակցության առանցքային տարր է նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։
Ըստ Գրիգորյանի՝ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես երրորդ երկրներ ապրանքների արտահանման, այնպես էլ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճի համար։
«Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել մեր կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որն ուղղված է հուսալի և փոխկապակցված տրանսպորտային երթուղիներ ստեղծելուն։ Այն կապահովի կայուն տարածաշրջանային զարգացում և տնտեսական կապերի ամրապնդում բոլոր շահագրգիռ պետությունների միջև՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի լիարժեք հարգման հիման վրա»,– հավելեց Գրիգորյանը։
Փոխվարչապետն առանձնացրեց նաև ԵԱՏՄ-ում բժշկական միջոցների և պարագաների ընդհանուր շուկայի կայուն գործունեության ապահովման ուղղությամբ տարված աշխատանքը։ «Դրա շնորհիվ արդեն հաջորդ տարվանից կսկսի գործել դեղամիջոցների շրջանառության ընդհանուր շուկան»,– ասաց նա։
ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ բիզնես գործընթացների օպտիմալացման և ԵԱՏՄ ներսում ինտեգրված թվային հարթակներ ստեղծելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել՝ կառավարման էլեկտրոնային համակարգերը կատարելագործելու և կիբերանվտանգության մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14–15–ը Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
ԵԱՏՄ «հնգյակի» կառավարությունների ղեկավարները կքննարկեն առևտրի, մաքսային վարչարարության, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, դեղերի և բժշկական ապրանքների շուկաների զարգացման և այլնի հարցեր։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
ԵԱՏՄ–ում պետք է ստեղծել արտերկրից ներմուծվող ապրանքների վերահսկման մեխանիզմներ. Միշուստին
Լրահոս
0